ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է «Բջջային հեռուստատեսություն» ծառայության կոմերցիոն մեկնարկի մասին
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է, «Բջջային հեռուստատեսություն» ծառայության կոմերցիոն մեկնարկի մասին, ասվում է ընկերության կայքում:
2009թ.-ի նոյեմբերի 12-ից ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը Հայաստանում բջջային հեռուստատեսության ծառայություններ է մտցրել՝ 3G ցանցում 15 հեռուստաալիք դիտելու հնարավորությամբ, ինչպես նաև զանազան տեսանյութեր դիտելու հասանելիությամբ։
«Ս.թ. մայիսի 17-ից հեռուստահաղորդումներն իրական ժամանակում դիտելու համար անհրաժեշտ կլինի գնել հեռուստաալիքների փաթեթ»,- ասվում է հաղորդագրությունում։
Սկզբնական փուլում «Բջջային հեռուստատեսությամբ» իրական ժամանակում հնարավոր կլինի դիտել «Basic» փաթեթում ներառված հետևյալ հեռուստաալիքները՝ ATV, Արմենիա, Դար 21, Երկիր Մեդիա, Կենտրոն, Հ1, Հ2, Հայ TV, Շանթ:
Փաթեթի արժեքը մեկ օրվա համար կկազմի 400 դրամ (ներառյալ ԱԱՀ): Հեռուստալիքները հնարավոր կլինի դիտել գնման պահից սկսած 24 ժամվա ընթացքում:
VivaCell-MTS («Ղ-Տելեկոմե) Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։
VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգերե (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ --0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:08 10.05.2010