Orange Armenia-ն հայկական շուկայում կսկսի HTC սմարթֆոնների պաշտոնական վաճառքը

Orange Armenia-ն հայկական շուկայում կսկսի HTC սմարթֆոնների պաշտոնական վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրներում HTC կորպորացիայի ներկայացուցչությունը և Օրանժ Արմենիա ընկերությունը, հիմք ընդունելով HTC կորպորացիայի և Ֆրանս Տելեկոմ Խմբի/Orange-ի համաշխարհային գործընկերության պայմանագիրը` որոշում են կայացրել տեղայնացնել իրենց մայր ընկերությունների միջև կնքված մատակարարման ընդհանուր պայմանագիրը երկարաժամկետ գործընկերության նպատակով, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Orange Armenia-ի մամուլի ծառայությունից:

 

«HTC արտադրության հեռախոսները մեր կողմից առաջարկվող հեռախոսների ընտրանու կարևոր բաղադրիչն են: Մեր նպատակն է վստահ լինել, որ կարողանում ենք մեր հաճախորդներին տրամադրել հեռախոսների լայն տեսականի` պարզ և հիմնական ֆունկցիաներ ունեցող հեռախոսներից մինչև ամենավերջին հնարավորություններով օժտված կոմունիկատորներ: Միաժամանակ ցանկանում ենք վստահ լինել, որ մեր հաճախորդը կարող է մեզ մոտ գտնել նոր տեխնոլոգիաների լավագույն նմուշները»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ը մայիսի 4-ին հայտարարեց HTC Tattoo և Desire մոդելների վաճառքի մասին Ֆրանս Տելեկոմ Խմբի և HTC կորպորացիայի համաշխարհային գործընկերության շրջանակներում: Ապագայում Orange-ի խանութներում վաճառքի դուրս կհանվեն Android և Windows Mobile օպերացիոն համակարգերով աշխատող այլ HTC սմարթֆոններ` արդեն նոր կնքված տեղական պայմանագրի շրջանակներում:

«Մենք ուրախ ենք մեր երկու ընկերությունների միջև այս նոր մակարդակի համագործակցության համար: Ամբողջ աշխարհում Orange-ը մեր խոշորագույն գործընկերներից է, և մենք կարևորում ենք մեր համագործակցությունն այս միանգամայն նոր շուկայում», ասաց ԱՊՀ երկրներում և Ռուսաստանում HTC կորպորացիայի ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Կորմիլցևը:

Արդեն իսկ մոտակա օրերի ընթացքում Օրանժ Արմենիա ընկերության վաճառքի խորհրդականների համար կկազմակերպվեն հատուկ դասընթացներ` նոր HTC մոդելների վաճառքը մոտ ժամանակներում մեկնարկելու նպատակով:

Մեկ այլ հայկական բջջային օպերատոր՝ VivaCell-MTS-ը 2010 թվականի ապրիլի 7-ին համաձայնագիր է ստորագրել սմարթֆոնների մատակարարման և դրանց սերվիսային սպասարկման HTC միջազգային մշակողի հետ 12 ամսյա երաշխիքային սպասարկմամբ: HTC առաջին երկու Tatoo և Hero մոդելները ներկայացվել են հայկական շուկայում VivaCell-MTS-ի կողմից մայիսի 17-ին:
    
Ինչպես հայտնել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում HTC ղեկավար Անդրեյ Կորմիլցևը, Երևանում տեղի ունեցած շնորհանդեսի ընթացքում, «HTC սմարթֆոնները կվաճառվեն Հայաստանում միայն VivaCell-MTS-ի հետ ունեցած ռազմավարական գործընկեևրության շրջանակներում»:

«ԱՌԿԱ» գործակալությունը պարզաբանում ստանալու նպատակով դիմելէ VivaCell-MTS-ի մամուլի ծառայություն, որտեղ խոստացել են իրենց մեկնաբանությունները ներկայացնել օրվա ընթացքում: -0-

21:56 07.06.2010





 

« Հոկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×