ՏՀՏ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ «ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ» ԺԱՄԱՆԱԿ
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում լիդերների հերթական «Առանց փողկապների հանդիպումը» կանցկացվի հունիսի 12-13-ը Ծաղկաձորում։
Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (UITE), ֆորումի հիմնական թեման կլինի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների կրթության հարցերը։
Մասնավորապես, ֆորումի մասնակիցները կքննարկեն կրթական պրոցեսի մասնակիցների մոտիվացիայի և հավակնությունների բարձրացման, բուհերի և բիզնեսի միջև կապերի կարգավորման, որպես գիտահետազոտական կենտրոններ բուհերի վերականգնման, պրոֆեսիոնալ կրթության և օտար լեզվի խնդիրների հարցերը։
Միջոցառմանը կմասնակցեն ՏՀՏ ընկերություններ, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նաև ծրագրված է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիզյանի մասնակցությունները։
Ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմասիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ կրթության նախարարությունը։ Ֆորումն անցկացվում է CAPS/USAID ծրագրի աջակցության շնորհիվ։--0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
00:15 10.06.2010