Արարատի մարզի մի շարք դպրոցներ «ԱրմենՏելից» նվեր համակարգիչներ են ստացել

Արարատի մարզի մի շարք դպրոցներ «ԱրմենՏելից» նվեր համակարգիչներ են ստացել

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Արարատի մարզի գյուղական համայնքների (Զանգակատուն, Լանջառ, Լուսաշող, Դաշտաքար և Շաղափ) հինգ դպրոցներ «ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը՝ Beeline) նվեր համակարգիչներ են ստացել, հաղորդում է հեռահաղորդակցական ընկերության մամուլի ծառայությունը:

«Այս միջոցառումը մեր սոցիալական պատասխանատվության քաղաքականության մի մասն է, որն  ուղղված է աջակցելու երեխաների և երիտասարդների  կրթությանը և իրականացվում է «Belline-վառ ապագա» կարգախոսի ներքո: Համոզված եմ, որ գյուղական համայնքներում կրթության որակի բարձացումը կնպաստի ամբողջ երկրի համաչափ և կայուն զարգացմանը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

2009-2010թթ ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի տարբեր շրջաններում բացել է մի քանի տասնյակ համակարգչային դասարաններ, այդ թվում` հեռահար ուսուցման առաջին դասարանը Երևանի թիվ 55 դպրոցում:

Այս ամենի հետ զուգահեռ ընկերությունն իրականացնում է դպրոցների ապահովումը ինտերնետ կապով և աջակցում է կրթական հաստատությունների համար մեկ միասնական ցանցի ստեղծմանը: Բացի այդ, «ԱրմենՏելն» իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում պետական կրթական հաստատություններին տրամադրում է Hi Line ծառայություն արտոնյալ պայմաններով:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության (ապրանքանիշը` Beeline) դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏել»-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-

23:25 08.10.2010





 

« Դեկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×