ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՍՈՒՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՇՈՒՏՈՎ ԵՐԿՈՒ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Փորձագետները կարծում են, որ առաջիկայում Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր բնակիչ կօգտագործի երկու բջջային հեռախոս՝ մեկն անձնական խոսակցությունների, իսկ մյուսը՝ աշխատանքի համար, ուրբաթ հաղորդում է բրիտանական Telegraph թերթը։
Mintel ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության տվյալներով, ներկայում Մեծ Բրիտանիայի միջին տարիքի յուրաքանչյուր աշխատակցին բաժին է ընկնում 1,8 բջջային հեռախոս, և, ինչպես կարծում են փորձագետներեը, այդ թիվը հասնում է մինչև երկու հեռախոսի՝ մեկ շնչին։ Բացի այդ, համաձայն ուսումնասիրության, որին մասնակցել է հազար հոգի, միայն շատ երիտասարդներն ու ծերերը չունեն բջջային հեռախոս, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Տվյալ պահին մեկ շնչին բաժին է հասնում միջինը 1,8 բջջային հեռախոս, և այդ ցուցանիշը արագ մոտենում է երկուսի»,- ասաց Mintel-ի ավագ փորձագետ Ջիմ Քլարկը (Jim Clark)։
Երկու հեռախոս օգտագործելու սովորությունը տարածված է նաև այսօր. մեկն օգտագործվում է անձնական խոսակցությունների համար, իսկ երկրորդը՝ աշխատանքի հետ կապված խոսակցությունների։ Պետք է ասել, որ բջջային հեռախոսների մի շարք արտադրողներ արդեն իրենց ուշադրության կենտրոնում են պահում այդ վիճակագրությունը և ակտիվորեն մշակում են հեռախոսների նոր մոդելներ, որոնցում կարելի է օգտագործել միաժամանակ երկու սիմ-քարտ (ավելի պարզ ասած՝ երկու հեռախոսահամար)։
Փորձագետների կարծիքով, մեկ շնչի համար բջջային հեռախոսների թվի աճը բացատրվում է այդ տեխնիկական ապրանքների գնանկման հետ, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, բջջային կապի օպերատորները փորձում են իրենց հաճախորդներին ավելի ու ավելի մատչելի գներ առաջարկել։
«Կասկած չկա, որ շատերն այժմ այնպես են կախված իրենց բջջային հեռախոսներից, որ չեն կարող իրենց կյանքն առանց դրանց պատկերացնել»,- կարծում է Քլարկը։
«Ֆինանսական խնդիրների պատճառով թվում է, թե միակ բանը, ինչի համար ժողովուրդը չի պատրաստվում գումար տնտեսել, դա բջջային հեռախոսն է»,- ասել է փորձագետը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:20 26.12.2008