Հայաստանում մարտի 25-ին երիտասարդ նորարարի դպրոց կբացվի

Հայաստանում մարտի 25-ին երիտասարդ նորարարի դպրոց կբացվի

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Նորարարական համագործակցության ռուս-հայկական կենտրոնի Երիտասարդ նորարարի դպրոցի բացումը տեղի կունենա մարտի 25-ին ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան քաղաքում, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունից:

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա «Ստեղծագործության և նորարարության գործընթացների կառավարման հարցերը» թեմայով ուսուցողական սեմինար, որին կմասնակցեն ավելի քան 30 երիտասարդ հայ գիտնականներ:

Ծրագրի կազմակերպիչներն են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական հանձնաժողովը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:

Սեմինարի մասնակիցների համար Հայաստանի նորարարական գիտական համաստեղության ներկայացուցիչները դասախոսություններ կկարդան,  մասնավորապես, նորարարությունների էության և սահմանման հարցերի, տնտեսության, կառավարման մեջ ժամանակակից գործընթացներում դրանց դերի շուրջ:

Դպրոցի բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ ԿԳՆ Գիտության պետական հանձնաժողովի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ինչպես նաև Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը:-0-

23:48 24.03.2011





 

« Օգոստոս 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×