VIVACELL-MTS ԲՋՋԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԼԻՆԳԻ PETER-SERVICE ITC ՀԱՄԱԿԱՐԳ Է ՆԵՐԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS բջջային ընկերությունը բիլինգի PETER-SERVICE ITC համակարգ է ներդրել Հայաստանում։
Ինչպես երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին «Պետեր-Սերվիս» ընկերությունից, որը հեռահաղորդակցման բնագավառի համար բիլինգային և CRM-համակարգերի ռուսական առաջատար մշակողն է, փոխադարձ հաշվարկների համակարգի ներդրումը «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում (VivaCell-MTS բրենդ) հաջողությամբ է ավարտվել։
Փոխադարձ հաշվարկների պահպանման ծրագրային ապահովման տեղադրումն ու կարգավորումը VivaCell-MTS ընկերությունում ավարտվել է 2009 թվականի սկզբին։
Ներդրման ստանդարտ աշխատանքների ընթացքում իրականացվել է PETER-SERVICE ITC ինտեգրումն ընկերությունում ավելի վաղ գոյություն ունեցող սարքավորումածրագրային համալիրներին։
«Այսպիսով, շնորհիվ «Պետեր-Սերվիս» ընկերության որոշման, Հայաստանի առաջատար օպերատորը հնարավորություն ստացավ ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը կապի օպերատորների հետ՝ հաշվի առնելով տրաֆիկը և փոխհաշվարկն այն անցկացնելու համար»,- նշեցին ընկերությունում։
PETER-SERVICE ITC համակարգը նախատեսված է ընկերություն-օպերատորների միջև փոխհաշվարկների պահպանման համար՝ ներառյալ վերջնական օգտագործողներին ծառայություններ մատուցող կապի տարանցիկ հանգույցների և կապի օպերատորները։
PETER-SERVICE ITC-ի հիմնական տեխնիկական բնութագրերն են օպերատիվ տեխնիկական ուղեցույցի հնարավորություն ապահովող մոդուլային կառուցվածքը, ինչպես նաև բարձր արտադրողականությունն ու մաշտաբայնացումը։
VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատորն է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։
VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ Նոյեմբերի 30-ի տվյալներով, VivaCell-MTS-ի բաժանորդների թիվը Հայաստանում կազմում է 2,02 մլն։--0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
00:45 10.02.2009