Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն կբացվի նոյեմբերի 7-ին Երևանում

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն կբացվի նոյեմբերի 7-ին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՊՀ-ում նոյեմբերի 7-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն կբացվի, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  (Enterprise Incubator Foundation - EIF) մամուլի ծառայությունից:
 
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ բացմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հնդկաստանի Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԵՊՀ-ում Տեղեկատվական և հեռահաղորդակցական ոլորտում հայ-հնդկական գերազանցության կենտրոնի ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2009 թ.-ին: Նախատեսվում է, որ կենտրոնում կգործի Param գերհամակարգիչը (10-40 գիգաֆլոպ արտադրողականություն), որը հնդկական արտադրության է և արժե ավելի քան 1,5 մլն դոլար:
 
Կենտրոնը բացվում է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների և «Ձեռնակությունների ինկուբատոր» հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի հիման վրա: Այն կֆինանսավորվի ինչպես կառավարության կողմից, այնպես էլ համալարսանի միջոցների հաշվին: Կրթական կենտրոնի բոլոր սարքավորումները տրամադրում է Հնդկաստանի կառավարությունը:
 
Տեղեկատվության համաձայն՝ կենտրոնի ստեղծման արժեքը գնահատվում է 3 մլն դոլար, որոնցից 2 մլն դոլարը հնդկական կողմի ներդրումներն են, որոնք արդեն իրականացվել են սարքավորումների տեսքով, մնացած միջոցները տրամադրում է հայկական կողմը:
 
ՏՏ ոլորտում երկկողմ համագործակցության խթանման համաձայնագրի նպատակը, որը ստորագրվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև, ստեղծել աշխատատեղեր, պատրաստել բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետների՝ հայկական շուկա ներդրումներ ներգրավելու նպատակով:-0- 

19:15 04.11.2011





 

« Օգոստոս 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×