VIVACELL-MTS-Ը BLACKBERRY ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՄԱՆՈՐՅԱ ԻՋԵՑՎԱԾ ԳՆԵՐՈՎ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի, /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 8-ից հունվարի 13-ը VivaCell-MTS –ի (ՄՏՍ ԲԲԸ-ի հայկական «դուստրը») սպասարկման կենտրոններում BlackBerry® BoldTM 9700 և BlackBerry® Storm2TM 9520 սմարթֆոնները կարելի է ձեռք բերել տոնական ցածր գներով, հաղորդում է բջջային ընկերության մամուլի ծառայությունը:
 
Ըստ տեղեկատվության՝ BlackBerry® BoldTM 9700 սմարթֆոնը, որի նախկին գինը 235 հազար դրամ էր, նշված ժամանակահատվածում կարելի է ձեռք բերել 202 հազար դրամով, իսկ BlackBerry® Storm2TM 9520 սմարֆոնի գինը նախկին 257 հազար դրամից իջեցվել է 195 հազար դրամի:
 
BlackBerry Bold 9700 և BlackBerry Storm2 9520 սմարթֆոններն ապառիկ գնելու դեպքում 12 ամսվա ընթացքում ամսավճարը կազմում է համապատասխանաբար շուրջ 18,5 հազար դրամ և 18 հազար դրամ, 18 ամսով գնելու դեպքում՝ 12,8 հազար դրամ և 12,4 հազար դրամ, 24 ամսով գնելու դեպքում՝ 10 հազար դրամ և 8 հազար դրամ:
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, կապվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել VivaCell-MTS-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  
VivaCell-MTS-ը գործում է հայկական շուկայում 2005 թ.-ից: VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (ՄՏՍ) ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին:-0- 

18:23 09.12.2011





 

« Հոկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×