Windows Phone օպերացիոն համակարգով սմարթֆոնները կարելի է մասամբ շարքից հանել հատուկ SMS-հաղորդագրության միջոցով. ԶԼՄ

Windows Phone օպերացիոն համակարգով սմարթֆոնները կարելի է մասամբ շարքից հանել հատուկ SMS-հաղորդագրության միջոցով. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Windows Phone օպերացիոն համակարգով սմարթֆոնները ենթարկված են գրոհի, որը թույլ է տալիս չարագործներին տեքստային հատուկ հաղորդագրության միջոցով արգելափակել սմարթֆոնի մի շարք ֆունկցիաներ, գրում է Winrumors կայքը՝ հղում անելով Խալեդ Սալամեհի (Khaled Salameh) հետազոտությանը, ով բացահայտել է սմարթֆոնների խոցելիությունը:

Սմարֆոնը շարքից հանելու համար հակերը պարզապես պետք է հաղորդագրություն ուղարկի զոհի հեռախոսին, դա կարող է լինել SMS, Windows Live Messenger ինտերնետ-չաթում կամ Facebook սոցիալական ցանցում ուղարկված հաղորդագրություն, նշում է ՌԻԱ Նովոստին: Հատուկ ձևով ձևակերպված տեքստային հաղորդագրությունը ստանալուց հետո սմարթֆոնը վերաբեռնվում է, իսկ հաղորդագրությունների հետ աշխատանքն ապահովող ֆունկցիաներն արգելափակվում են: Գրոհից հետո SMS-հաղորդագրություններ ուղարկելու և ընթերցելու հնարավորությունը վերադարձնելու միակ միջոցն այս պահին սմարթֆոնի բոլոր ֆունկցիաների լիցքաթափումն է, ինչը ևս կհեռացնի բոլոր տվյալները սմարթֆոնի հիշողությունից:

Winrumors-ի լրագրողները փորձարկել են Windows Phone 7.5 համակարգով գործող մի քանի հեռախոսներ, այդ թվում նաև HTC Titan-ն ու Samsung Focus Flash-ը և նշել են, որ բոլոր հեռախոսներում առկա է այդ սխալը: Ամենայն հավանականությամբ, խոցելիությունը կապված է ոչ թե սմարթֆոնի կոնկրետ մոդելի, այլ այն բանի հետ, թե ինչպես է Windows Phone համակարգը մշակում ստացվող հաղորդագրությունները, գրում է հրատարակությունը:-0-

19:21 13.12.2011





 

« Օգոստոս 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×