Հաջողված պատմություն՝ Վիվա–ՄՏՍ–ից․ երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա

Հաջողված պատմություն՝ Վիվա–ՄՏՍ–ից․ երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Վարդանը սիրում է նվագել, բայց՝ ակադեմիական կրթությունից տարբերվող, անսովոր մոտեցմամբ: Ճանաչում է նոտաները, բայց դրանց նայելու անհրաժեշտություն գրեթե չունի. հիշողությունը ֆենոմենալ է, հաղորդում է Վիվա–ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը: 

Երաժշտության նկատմամբ առաջին արձագանքն ու այն նույնությամբ վերարտադրելու փորձն արել է 5 տարեկանում, երբ սկսել է հաճախել Երեխաների զարգացման միջազգային կենտրոն, որն այժմ «Աուտիզմ» ազգային հիմնադրամի «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնն է։ 

Վարդանի արտասովոր ունակությունները բացահայտած երաժշտաթերապևտ Մարինա Մելիքսեթյանն այդ առանձնահատկությունը դարձրել է երեխային ներփակված աշխարհից մեկ այլ իրականություն տանելու կամուրջ: 

Մասնագետների, ծնողների և «Իմ ուղի» կենտրոնի գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի՝ տարիների հաջողված աշխատանքը Վարդանին երաժշտաթերապիայից հասցրել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, ապա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 

«Արդեն երեսուն տարի դասավանդում եմ կոնսերվատորիայում: Ինձ մոտ տարբեր ունակություններով մարդիկ են սովորում: Յուրաքանչյուրը մոտեցման իր ձևն է պահանջում: Վարդանն առաջինն է, որի հետ շփումը տարբերվում է. ես չգիտեի պրոֆեսիոնալ խնդիրներն ինչպես իրեն մատուցել: Հետո հասկացա, որ ինքը շատ յուրահատուկ տղա է, ֆանտաստիկ ունակություններ և հիշողություն ունի, էմոցիոնալ ինֆորմացիան շատ լավ է ընկալում: Անգամ ձեռքի շարժումը, որը կախված է ֆրազայից, միանգամից է զգում: Ինձ թվում է՝ գտել եմ իր հետ հաղորդակցվելու հատուկ լեզուն: Եթե մեզ հաջողվի պատրաստվել և նվագախմբի հետ կատարել Բախի հայտնի կոնցերտը, հրաշք կլինի», - ասել է կոնսերվատորիայի դասախոս Էռնեստ Մանգուլյանը: 

Արդեն 17 տարի Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող կենտրոնին: Այդ նպատակով այս տարիների ընթացքում ներդրել է ավելի քան 246 մլն դրամ: «Իմ ուղին» իր աշխատանքն սկսել է 2006 թվականին՝ 5 մասնագետի հետ աջակցելով 5 ընտանիքի: 

Այսօր կենտրոն է հաճախում 200 երեխա, ևս 12-ը միացել են Արցախից: 60 մասնագետ իրականացնում է կրթաբուժական համալիր ծրագիր՝ խոսքի զարգացման, արվեստի, այդ թվում՝ երաժշտության, զբաղվածության, ավազաթերապիայի և այլի միջոցով: 

Կենտրոնի աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են: Նրանց համար ամենամեծ նվաճումը տարեվերջին արձանագրվող արդյունքն է՝ սաների աշխարհընկալման փոփոխությունն ու հաղորդակցվելու պատրաստ երեխաների թվի աճը: Կենտրոնն ունի իր կարգախոսը՝ «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»: 

«Առանց սիրո էս ոլորտում դժվար կլիներ աշխատել: Ինչ որ հաղթահարել ենք, հաղթահարել ենք քայլ առ քայլ՝ գործընկերների և ծնողների ներգրավմամբ: Միշտ Վիվայի գործունեությունը եղել է երկար տարիների և շարունակական: Ամենամեծ արդյունքն այդ շարունակելիության մեջ է: Մենք ունենք Թերլեմեզյանում սովորող, ունենք աշխատող: Էս տարիների ընթացքում կարողացել ենք բավականին հաջողված պատմություններ ունենալ: Նորից պիտի նշեմ, որ դա հաջողված գործընկերությունների շնորհիվ է, և ամենակարևորներից մեկն իհարկե Վիվա-ՄՏՍ-ի հետ գործընկերությունն է»,-ասել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը: 

«Իմ ուղի» կենտրոնն անցկացնում է աուտիկ սպեկտրի խնդիրներ ունեցող երեխաների և դեռահասների համար նախատեսված՝ հատուկ, տարիքային, լավագույն փորձի վրա հիմնված թերապիա և մասնագիտական ուսուցում, ստեղծում է նրանց հետագա զարգացման և հասարակության մեջ ինտեգրվելու հիմքեր՝ աշխատանքի հետագա հնարավորություններով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:37 02.04.2024



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video