ՌԴ-ում նախատեսում են մինչև տարեվերջ որոշում ընդունել թղթե անձնագրերը սմարթ քարտով փոխարինելու մասին
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը մտադիր է մինչև 2021 թվականի վերջը թղթային անձնագիրը սմարթ քարտով փոխարինելու մասին որոշում ընդունել: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է նախարար Մաքսութ Շադաևը ։
«Թղթե անձնագրի փոխարինման տեսանկյունից անհրաժեշտ է փոխել այն ավելի ժամանակակաից տարբերակով, դա սմարթ քարտն է: Ես կարծում եմ, որ նման որոշում կընդունենք մինչև այս տարվա վերջ»,-ասել է նա:
Նախարարը նաև նշել է, որ սմարթ քարտն ավելի հարմար է բոլոր անհրաժեշտ տվյալները պահելու համար։
«Մեր խնդիրն է հնարավորություն տալ ունենալ նաև թվային անձնագրի օրինակ, որը կարելի է QR կոդի տեսքով ցույց տալ հեռախոսով»,-հավելել է նա:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:37 18.08.2021