Գրեթե 800 հայկական կայքեր Հայաստանում արդեն միացել են Cloudflare համակարգին
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. «.am» դոմենում գրանցված 768 հայկական կայքեր արդեն միացել են CloudFlare համակարգին, հայտնեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Նա ավելացրեց, որ օրեր առաջ CloudFlare ծառայությունը Երևանում գործարկել է տվյալների իր շտեմարանըUcom–ի հետ գործակցությամբ։
CloudFlare–ը ծառայություն է, որը թույլ է տալիս ավելացնել կայքի արագությունը քեշավորման կազմակերպման հաշվին, ինչպես նաև բարձրացնել դրա պաշտպանության աստիճանը գրոհներին նմանվող հարցումների ֆիլտրման շնորհիվ։ Միաժամանակ, նախագծում որևէ հատուկ փոփոխություն կատարել պետք չէ` ամեն ինչ կատարվում է ծառայությունում կայքի հասցե գրելով և դոմենի NS գրառման փոփոխությամբ։
«Ինչպես գիտեք, մեր ընկերությունը Հայաստանում գործում է բավականին երկար ժամանակ և խոշորագույն ինտերնետ տրաֆիկի մատակարարներից է։ Հենց այդ պատճառով էլ գործակցություն ենք հաստատել CloudFlare–ի հետ»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Եսայանը։
Նա ավելացրեց, որ Հայաստանում տեղակայված CloudFlare քեշը երկրորդն է հետխորհրդային տարածքում։ «Ասիայում դա թվով 30–րդ խոշոր համակարգն է, իսկ աշխարհում գոյություն ունի ընդամենը 103 այդպիսի համակարգ»,– ասաց Եսայանը։
Նա նշեց, որ համակարգը, նախևառաջ, թույլ կտա Ucom–ի բաժանորդներին ավելի արագ և պաշտպանված ինտերնետ հասանելիություն ունենալ։
«Հայաստանում համակարգի գործարկումը թույլ կտա հարևան երկրներին նույնպես օգտվել Ucom ցանցում գործարկված համակարգերից»,– ասաց Եսայանը։
CloudFlare–ն ԱՄՆ–ում 2009 թվականին ստեղծված հայտնի CDN-պրոքսի է։ 2011 թվականին համակարգը բարձր է գնահատվել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում սպառնալիքներից պաշտպանության նորարարական տեխնոլոգիաների օգտագործման համար։
Ցանցը հիմնվում է Nginx կատարելագործված տարբերակի վրա, ներառում է տարբեր երկրների ավելի քան 20 սերվերներ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:29 28.03.2017