«ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին: Ինչպես հաղորդում է ընկերչության մամուլի ծառայությունը, Պյատախինին պարգևատրել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Անդրեյ Պյատախինին խրաիուսել են կայուն զբաղվածություն ապահովելու, արժանապատիվ աշխատանքի և կորպորատիվ բարձր պատասխանատվության համար:
«Ես վստահ եմ, որ Հայաստանում Beeline-ի գործունեության՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի նվիրված աշխատանքի գնահատումն էլ ավելի կնպաստի կազմակերպության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության հետագա զարգացմանն` ի նպաստ Հայաստանի սոցիալ-տնտեսական բարելավման և կայունացման»: ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը հանձնելով շնորհակալագիրը նշեց,-
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապեստյանին` իր աշխատանքին տրված բարձր գնահատականի համար` և ընդգծել է, որ այս մրցանակը Beeline-ի անձնակազմի ընդհանուր հաղթանակն է:
Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը, անկախ աշխատանքից կամ պաշտոնից, գիտակցում է իր պատասխանատվությունը հաճախորդների առջև և մենք անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի բոլորն զգան մեր սերն ու հոգատարությունը», նշել է նա։
Ընտրությունն իրականացվել է կայուն աշխատատեղեր և արժանապատիվ աշխատանք ապահովելու կորպորատիվ` սոցիալ պատասխանատվության ոլորտում ակտիվ գործունեության և երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ունեցած ներդրման համար:
Մասնավորապես, նշվել է Beeline-ի «Make your mark» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում հաջողությամբ իրականացվել են երկու տասնյակից ավելի ծրագրեր՝ ուղղված աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածության խթանմանը, նրանց մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև դպրոցականների շրջանում ձեռնարկատիրական մտածելակերպի խթանմանը:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:12 17.02.2017