Բյուրականի աստղադիտարանի հետ գործակցող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է

Բյուրականի աստղադիտարանի հետ գործակցող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Տասնամյակներ առաջ Վիկտոր Համբարձումյանին հաջողվեց համաշխարհային աստղաֆիզիկայում ստեղծել նոր ուղղություններ`ապացուցելով, որ շարունակում են նոր աստղեր ծնվել, որ գոյություն ունի գալակտիկաների միջուկների ակտիվություն, որ կարևոր է անկայուն երևույթների ուսումնասիրությունը և այլն:

Այդ ուղղությունները ոչ միայն այցեքարտ դարձան՝ միջազգային ճանաչում բերելով Բյուրականի աստղադիտարանին, այլև սկսեցին մշակվել ամբողջ աշխարհում:

Արդեն 71 տարի գործող Բյուրականի աստղադիտարանին գիտության նվիրյալների շնորհիվ հաջողվում է պահպանել ճանաչված գիտական կենտրոնի հեղինակությունն ու արձանագրել նոր հաջողություններ: Այսօր Միջազգային աստղագիտական միության որոշմամբ, աշխարհում գործում է աստղագիտության զարգացման տարածաշրջանային 8 կենտրոն: Դրանիցի մեկը Բյուրականի աստղադիտարանն է, որին 2015թ.-ից անդամակցող երկրների աշխարհագրությունը շարունակաբար ընդլայնվում է. Իրան, Վրաստան, Տաջիկստան, Ղազախստան, իսկ վերջերս՝ Երևանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտաժողովի ժամանակ, հայտարարվեց նաևԹուրքիայի միանալու մասին:

Բյուրականի աստղադիտարանում հիմնարար հետազոտությունների հիմնական ուղղությունը շարունակում է մնալ համբարձումյանականը՝ տիեզերքում անկայուն երևույթների հետազոտումը և տիեզերական օբյեկտների առաջացման մեջ դրանց նշանակության բացահայտումը: Դրան զուգահեռ սկսվել են նաև կիրառական հետազոտություններ։ Դրանց հնարավորությունն առաջացել է Բյուրականի գործունեության պատմության ընթացքում արձանագրված ձեռքբերումների շնորհիվ։ Մյուս կողմից, կիրառական հետազոտությունները թույլ են տալիս բյուջեից բացի այլ գումարներ վաստակել տարիների անգործությունից հետո վերագործարկված դիտակներն ու եղածը պահպանելու համար:

«Երկրաշարժից, ապա նաև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 90-ականներին գիտությունը հայտնվեց բավականին ծանր վիճակում. շատերը հեռացան աստղադիտարանից: Համբարձումյանը մինչև իր մահը շարունակում էր գալ աշխատանքի։ Նրա վարակիչ օրինակը պահեց այն գիտաշխատողներին, որոնց համար մասնագիտությունը նաև կենսակերպ էր: Գիտությանը նվիրվածությունն ու ուսուցչի, ավագ գործընկերոջ օրինակը պահպանեցին աստղադիտարանի հետագա գոյությունը: Սակայն գիտությունը չէր կարող զարգանալ առանց Ֆինանսական ներդրումների: Բյուրականի աստղադիտարանին առաջինն օգնության հասան ֆրանսիացի գործընկերները՝ օգնելով վերականգնել 2.6 մ-անոց դիտակի աշխատանքը: Նույն 90-ականներին այդ մեծ դիտակի համար ընդունիչ սարքավորում հատկացրեցին ռուս գործընկերները։ 2000-ականների կեսերին արդեն, առաջին անգամ, պետբյուջեից բացի, աստղադիտարանին աջակցեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ զգալի ներդրում կատարելով երեք տարբեր նպատակներով: Աստղադիտարանի կյանքում դա եզակի դեպք է դիտարկվում մինչև օրս, քանի որ մասնավոր որևէ այլ ընկերություն այդպիսի լուրջ ներդրում այստեղ չի կատարել: Կարծես այն զարթոնք ապրեց: Նախորդ տասնամյակների ընթացքում հսկայական աշխատանք իրականացրած, սակայն գրեթե չաշխատող (իսկ շատ հայտնի մեկ մետրանոց դիտակն առհասարակ չէր աշխատում) դիտակներն սկսեցին աշխատել: 2007թ.-ից սկսվեց մետրանոց դիտակի վերականգնումը: Նվեր ստացած գումարներով վերականգնվեցին 2.6 մ-անոցդիտակի կառավարման սենյակը, հեղուկ ազոտի ստացման համակարգը, առանց որի հնարավոր չէ դիտումներ իրականացնել: Ներգրավվեցին նոր երիտասարդ գիտաշխատողներ», - հիշում է աստղադիտարանը երկար տարիներ գլխավորած, ներկայում՝ փոխտնօրենի պարտականությունները ստանձնած Հայկ Հարությունյանը, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի ուշ՝ 2010-ականների սկզբից, Բյուրականում ռուսական «ՌոսԿոսմոս» գործակալության համար սկսվեցին կիրառական հետազոտություններ։ Այդ նախագիծի շրջանակում երկրաշուրջ տարածության մոնիտորինգ է իրականացվում մարդածին և բնական աղետների կանխազգուշացման նպատակով։ Երկիր մոլորակի շուրջը մեծ արագությամբ պտտվող արբանյակների, դրանց և հրթիռների մասերի կուտակման հետևանքով շուրջ 5000-6000 տոննա մետաղ է հավաքվել, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում բոլոր գործող արբանյակների համար։

Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը համարվող՝ Բյուրականի աստղադիտարանը, հավակնում է դառնալ նաև գիտական տուրիզմի խոշոր կենտրոն: Առաջիկա ծրագրերում նաև այցելությունների կազմակերպման համար մասնագիտացված կենտրոնի կառուցումն է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:15 12.12.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video