Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի սաներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի արևային բազային կայան
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները վարպետության դասընթաց են անցկացրել միջպետական ճանապարհիԵրևան-Գյումրի հատվածում տեղակայված, արևային էներգիայով սնվող հիմնական երկու կայանիտարածքում:
Գյումրիի «Ֆոտոն» վարժարանն այն ավագ դպրոցներից է, որն ընդգրկված է ՏՀՏփորձարարական ուսումնական ծրագրում և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկանյուրացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ընկերության մասնագետները պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում առարկան դասավանդող ուսուցիչների և աշակերտների համար: Տեսական գիտելիքներն ամրապնդելու ևգործնական հմտություններ փոխանցելու նպատակով, մասնագետները լսարանային դասընթացներիցհետո կազմակերպում են շրջայցեր: Որպես գործնական ուսուցման համար այցելության վայրեր ընտրվում են նաև կայանների տարածքները:
Մաստարա-Մարալիկ ավտոճանապարհի երկայնքով գործող հիմնական կայաններն ունեն որոշակի առանձնահատկություն: Դրանց էլեկտրասնուցումը կատարվում է արևային մարտկոցներից: Սա հրաշալի լուծում է հատկապես նոսր բնակեցված այնպիսի տարածքների համար, որտեղ խնդիր է էներգամատակարարումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն արևային էներգիայով սնուցվող կայանների շնորհիվ կրճատում է էներգիայի սպառումը և ենթակառուցվածքների պահպանմանն ուղղված ծախսերը:
«Տեխնոլոգիաների զարգացման դարում ժամն ակնթարթի պես է անցնում: Ամեն օր կարող են ներկայացվել նոր պահանջներ: Պետք է մշտապես պատրաստ լինել նոր լուծումների: Ընդ որում, այնպես, որ դրա հիմքում լինեն նորարարութունը, պահանջարկը, պատասխանատվությունը, բայց ոչ՝սպառողական մոտեցումը: Արևային էներգիայով սնվող այս կայանները նման մոտեցման արդյունք են: Այն, ինչ քաղում եք դասընթացներից՝ հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ընկերության կուտակած ավելի քան տասնամյա փորձն է: Գնահատեք այն, շարունակաբար զարգացրեք ձեր միտքը և եղեք պատասխանատու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հիշեցնենք, որ քառակողմ հուշագրով (ՀՀ ԿԳ նախարարություն, «Սինոփսիս Արմենիա», ՎիվաՍել-ՄՏՍ, «Յունիքոմփ») ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկան 2017 թվականից դասավանդվում է Գյումրիի «Ֆոտոն» և Երևանի «Քվանտ» վարժարաններում, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական և Վանաձորի աթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցներում, ինչպեսնաև ՀԱՊՀ–ի՝ Երևանի տարածքում գործող ավագ դպրոցում: 2018 թվականի ուսումնական գործընթացումկներգրավվի ևս 5 ավագ դպրոց:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:56 14.06.2017