Կաթնաղբյուրի կիսակառույցներից մեկն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի կիսակառույցներից մեկն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2017 թվականի ծրագրում:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հաղորդմամբ, տանտիրոջ՝ հիսուներկուամյա Հայկ Բաղդասարյանի և ընտանիքի համար, ուսումնասիրություների նպատակով կազմակերպված հերթական շրջայցն ավարտվել է հաճելի անակնկալով: Ծրագրի պահանջներին համապատասխանությունից ելնելով՝ ընտանիքին հայտարարվել է շահառու դառնալու մասին:
Բաղդասարյանների տան հիմքերը փորվել են քսան տարի առաջ, երբ նրանք լիահույս էին, որ շինարարությունն ավարտին հասցնելը բարդ գործ չի լինելու: Մինչև օրս, տանտիրոջը հաջողվել է կառուցել շինության պատերն ու այն մասամբ պաշտպանել ծածկով: Կանգ առած շինարարության պատճառով, կիսակառույցը տուն դարձնելը երազանքներից այն կողմ չի անցել: Երկու տասնամյակ, Հայկի ընտանիքը՝ կինն ու հասուն երեք որդիները, ստիպված են եղել ապրել նախ՝ Հայկի հայրական տանը, ապա՝ վարձով, համագյուղացու կիսավեր բնակարանում: Մեծ որդին՝ Արգիշտին, ծառայում է Հայոց բանակում՝ Մարտակերտում: Մյուս երկուսը դպրոցական են:
Հարյուրից ավելի ընտանիքի երջանկություն պարգևած գործընկեր կառույցները հերթական ընտանիքին վաղվա օրվա նկատմամբ վստահություն են ներշնչել: Բաղդասարյանների երազանքների տունը մինչև տարեվերջ կկառուցվի:
«Անսահման ուրախ եմ: Վաղուց այսպիսի լավ լուր չէի լսել: Ամբողջ կյանքում և՛ ես, և՛ կինսու որդիներս ծանր ու քրտնաջան աշխատել ենք՝ մեր տան շինարարությունն ավարտելու համար, սակայն ապարդյուն: Հազիվ կարողացել ենք հոգալ առօրյա հոգսերը: Այսօր երջանիկ օր է մեզ համար», - ասել է ընտանիքի հայրը՝ Հայկը:
«Բնակարանաշինության ծրագիրն աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին՝կառուցել ու վերանորոգել իրենց բնակարանը: Քանի որ Հայաստանում տան խնդիրունեցող ընտանիքների թիվը մեծ է, մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարել.այցելում ենք, ուսումնասիրում, գնահատում կարիքի աստիճանը, ապա՝ ընտրվածընտանիքների հետ սկսում ենք շինարարական աշխատանքներն ու մինչև տարեվերջավարտին հասցնում դրանք: Ուրախ եմ այս ընտանիքի համար, ինչպես նաև այն բոլորընտանիքների, որ այս տարեվերջին բարեկարգ բնակարան կունենան` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում»,-ասել է կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:13 12.05.2017