«ՄՏՍ Հայաստանը» կփոխի սեփականատիրոջը
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./ԱՌԿԱ/. «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, որը հայկական շուկայում հայտնի է VivaCell-MTS ապրանքանիշով, կփոխի սեփականատիրոջը։ Ընկերության բաժնետոմսերի 99,9%–ը կօտարվեն, որոշման համապատասխան նախագիծը հրապարակվել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում։
Հաշվի առնելով «Էլեկտրոնային կապի մասին» օրենքի 14–րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 2018 թ.–ի հունվարի 16–ին և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի 2017 թ.–ի դեկտեմբերի 27–ին և 29–ին ներկայացրած դիմումները` ՀԾԿՀ–ն հունվարի 24–ին նախատեսում է որոշում ընդունել ընկերության բաժնետոմսերի օտարման մասին։
Կարգավորչի որոշման նախագծում նշվում է, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 99,99%–ը, որը պատկանում է միակ բաժնետիրոջը` «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությանը (գրանցված է Լիբանանում, խմբագրություն), կփոխանցվի Aramayo Investments Limited ընկերությանը (գրանցված է Կիպրոսում, խմբագրություն)։
Ընկերության մնացած բաժնետոմսերի 0,01%–ը, որը հավասարաչափ բաշխվել էր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության երկու բաժնետերերի` ՌԴ քաղաքացիներ Պավել Մաշարովի և Արտյոմ Վասիլևի միջև, ևս կօտարվիAramayo Investments Limited ընկերությանը։
Որոշ տվյալներով, Արտյոմ Վասիլևն ու Պավել Մաշարովը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում ռուսական «ՄՏՍ»–ում։ «Մոբիլնիե ՏելեՍիստեմի» (ՄՏՍ) ռուսական ԲԲԸ–ն 2007 թ.–ին ձեռք է բերել «Ղ–Տելեկոմ» International Cell Holding ltd–ի բաժնետոմսերի 80%–ը։ Գործարքի արժեքը կազմել է 310 մլն եվրո։ Մնացած 20% բաժնետոմսերի հարցով ձեռք էր բերվել օպցիոն համաձայնագիր` դրանց հետագա ձեռքբերման հնարավորությամբ։
«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է VivaCell-MTS ընկերությանը նախատեսված գործարքի մասին մեկնաբանություն ստանալու համար։
VivaCell-MTS բջջային օպերատորը հայկական շուկա է դուրս եկել 2005 թ.–ին։ Ընկերության սեփականատերն էր «Ղ–Տելեկոմը»` լիբանանյան կապիտալով, որը 2007 թ.–ին բաժնետոմսերի փաթեթի 80%–ը փոխանցեց ռուսական ՄՏՍ–ին։
Մինչև VivaCell-MTS–ի` հայկական շուկա դուրս գալը գործում էր մեկ ընկերություն`«ԱրմենՏելը», որը մենաշնորհային դիրք էր զբաղեցնում։
Այժմ Հայաստանում գործում է բջջային կապի երեք օպերատոր` «ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline), VivaCell-MTS և Ucom։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
23:36 22.01.2018