ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուսավորության էներգախնայող համակարգ է գործարկվել Վայոց Ձորի Զառիթափ գյուղում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուսավորության էներգախնայող համակարգ է գործարկվել Վայոց Ձորի Զառիթափ գյուղում

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սահմանամերձ համայնքներում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի գործարկումը շարունակվում է:

Այս անգամ, «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով, 41 LED լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ համայնքի նույնանուն գյուղում: Լուսավորել է 1500մ երկարությամբ տարածք, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։

Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայման է: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը՝ թույլ տալով խնայողություններն ուղղել այլ խնդիրների լուծմանը:

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և գյուղի բնակիչները:

«Սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագիրը մի քանի խնդիր է լուծում: Մենք առիթ ունեցել ենք խոսելու դրա բնապահպանական, էներգախնայող, տնտեսապես շահավետ լինելու մասին: Կա ևս մեկ կարևոր գործոն. այս ենթակառուցվածքն իր ընձեռած հնարավորություններով բիզնեսի կառավարման յուրօրինակ մոդել կարող է դառնալ համայնքների համար: Այն թույլ կտա կառավարել համայնքի համեստ բյուջեն և տնտեսված գումարներն ուղղել այլ ծրագրերի արդյունավետ իրականացմանը, ընդ որում՝ երկարաժամկետ կտրվածքով: Ի վերջո, յուրաքանչյուր համայնք ունի խնդիրների գնահատման իր մոտեցումը և այդ խնդիրների լուծմանն առաջնահերթություն տալու սկզբունքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող՝ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը, բնապահպանական բաղադրիչով հանդերձ, թույլ է տալիս ոչ միայն թեթևացնել համայնքի ֆինանսական բեռը, այլև աշխուժացնել համայնքային կյանքը, լուծել օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու ու երթևեկելու խնդիրները:

Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:46 23.10.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video