ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնն արդիականացվել է

ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնն արդիականացվել է

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնը, որը հայտնի է նաև որպես «111» թեժ գիծ ծառայություն, արդիականացվել և համալրվել է նորագույն տեխնոլոգիական լուծումներով:

Արդյունքում առավել հարմարավետ պայմաններ են ստեղծվել աշխատակիցների արդյունավետ աշխատանքն ու հանգիստը կազմակերպելու համար, հաղորդում է  ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։

Վերանորոգված, ավելի ընդարձակ տարածքով կենտրոնն ապահովվել է LED լուսավորման ընդհանուր և անհատական՝ ինքնակառավարվող համակարգերով, ինչի շնորհիվ կենտրոնի աշխատակիցներից յուրաքանչյուրը կարող է լուսավորության ցանկալի մակարդակ ապահովել կոնկրետ իր համար նախատեսված աշխատանքային տարածքում: Ներդրվել է օդորակման նոր համակարգ: Նորարարական լուծումներ են կիրառվել Զանգերի կենտրոնի տարածքում ձայնամեկուսացում ապահովելու համար:

«Բաժանորդների Աջակցման Զանգերի կենտրոնի վերազինման նպատակը բաժանորդների սպասարկման որակի բարձրացումն է, որի հիմնական տարրերն են կենտրոնի տեխնոլոգիական բարելավումը, ավելի շատ աշխատակիցներ տեղակայելու հնարավորությունն ու Զանգերի կենտրոնի գործակալների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեք չի բավարարվում գործող համակարգերի աշխատանքով, այլ ձգտում է դրանց անընդհատ կատարելագործմանը: Նորարարությունների կիրառումը շարունակական գործընթաց է և վերաբերում է ընկերության բոլոր ստորաբաժանումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ավելի քան տասնմեկամյա գործունեության  և մրցակցային առավելության հիմքում այս մոտեցումն է», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բաժանորդների Աջակցման Զանգերի կենտրոնն ընկերության առանցքային ստորաբաժանումներից է, որի նպատակը բաժանորդների հարցերին, խնդիրներին արագ արձագանքելն է, լուծումներ տալը, ծառայությունների վերաբերյալ տեղեկացնելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելը՝ ներառյալ նեղ մասնագետի ուղևորումը կոնկրետ հասցեով՝ տարեց կամ տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով: 2017 թվականի հունվարից մինչև մայիս ամիսը ներառյալ, Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնն սպասարկել է 1,573,961 զանգ, էլեկտրոնային 5521 նամակ, առցանց 5871 հարցում և գրավոր 502 դիմում։

Վերանորոգված աշխատավայրում, համակարգչային նորագույն տեխնիկայից օգտվելով, բաժանորդներին միաժամանակ կարող է սպասարկել ավելի շատ աշխատակից, քան նախկինում: Հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնված ժամանակացույցը՝ մասնագետների համար ստեղծվել են հանգստի անհրաժեշտ պայմաններ. լիարժեք կահավորված հանգստի սենյակ և խոհանոց: Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնն իր պայմաններով հարմարեցված է նաև հատուկ կարիքներ ունեցող աշխատակիցների տեղաշարժման համար:

Բաժանորդների բարձրակարգ սպարասարկմանն ու անհրաժեշտ տեղեկատվությանն ուղղված՝ զանգերի կենտրոնի բարելավման գործընթացը շարունակական է լինելու:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի Բաժանորդների աջակցման արդիականացված զանգերի կենտրոնը, արդեն իսկ ունենալով համապատասխան փորձ, պատրաստ է վճարովի հիմունքներով բաժանորդային հեռահար սպասարկում իրականացնել նաև փոքր, միջին և խոշոր ընկերությունների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի զանգերի կենտրոնում իրականացված նորամուծությունների մասին, նախքան դրա պաշտոնական բացումը, առաջինը հաճելիորեն տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը, որոնք հետևում են ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջին (https://www.facebook.com/MTSArmenia/):

Զանգերի կենտրոնն ուղիղ եթերի միջոցով նրանց ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ Facebook Live («Ֆեյսբուք լայվ») համակարգի միջոցով, և ծանոթացել նրանց կողմից բարձրացված հարցերին:

Ի դեպ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնի աշխատակիցները չեն կրում աշխատանքային համազգեստ՝ ի տարբերություն սպասարկման կենտրոններում աշխատող անձնակազմի: Աշխատակիցների նկատմամբ այս մոտեցումով ընկերությունը հոգացել է վերջիններիս հարմարավետության մասին՝ ելնելով հերթափոխի վրա հիմնված աշխատանքային ծանրաբեռնված ժամանակացույցից և այն հանգամանքից, որ շփումը բաժանորդների հետ չի իրականացվում առերես:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:38 21.07.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video