ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը «Երազել և իրականացնել» խորագրով բաց դաս է անցկացրել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը «Երազել և իրականացնել» խորագրով բաց դաս է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արձագանքելով «Առաջնորդության դպրոցի» հրավերին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Երազել և իրականացնել» խորագրով բաց դաս է անցկացրել «Դաբլ Թրի Բայ Հիլթոն» հյուրանոցում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Անդրադառնալով առաջնորդ դառնալու համար անհրաժեշտ որակներին և ունակություններին՝ Ռալֆ Յիրիկյանը նախ և առաջ կարևորել է ինքնաճանաչողությունը:

Սեփական հնարավորությունների ու կարողությունների բացահայտումն ինքնազարգացման, անհատականության կայացման կարևոր նախապայմաններ են, որոնք անհրաժեշտ են երազանքներն իբրև ճշգրիտ նպատակներ ձևակերպելու և դրանց իրականացման համար ստեղծագործական լուծումներ գտնելու գործում:

«Սեփական բնավորության ու խառնվածքի ուժեղ և թույլ կողմերի հետ անկեղծ առերեսումն է, որ մարդուն դարձնում է մարդ, ու առավել ևս՝ առաջնորդ: Օբյեկտիվ մտածողության զարգացումը, ըստ իս, սկիզբ է առնում այստեղից», - նշել է Ռալֆ Յիրիկյանը:

«Վերհիշելով կյանքի իմ անցած ուղին՝ չեմ կարող չնշել հետևյալը. ոչ այնքան համալսարանում ստացած կրթությունը, որքան հենց կյանքի ու աշխատանքային դժվարությունների հետ բախումն ու ձախողումներն են, որոնք առաջադրում են «ինչու՞ այսպես պատահեց» ու «ինչպե՞ս ելք գտնել» հարցերը, և պարտադրում մտածել: Այսպես է զարգանում վերլուծական միտքը, այսպես ենք մենք ճանաչում մեր հնարավորությունների սահմանները, ճանաչում կյանքի օրինաչափությունները, դառնում ինքնավստահ ու համարձակ», - նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Նա նաև հորդորել է ներկաներին, որ առաջնորդ դառնալը չդարձնեն ինքնանպատակ:

«Դարձեք մասնագետ, անընդհատ աշխատեք ձեր հմտություններն ընդլայնելու ուղղությամբ, և առաջնորդ կդառնաք ինքնաբերաբար: Ձեր ձախողման և հաջողության բանալին բացառապես ձեր ձեռքերում է», – նշել է նա։

Դասախոսության ընթացքում Ռալֆ Յիրիկյանը ներկաների ուշադրությունն է ուղղել մեկ այլ կարևոր հանգամանքի՝ աշխատանքի բարոյական կողմի վրա: Որպես հաջողակ գործարար՝ նա խորհուրդ է տվել կարևորել ոչ միայն այն, թե ինչն է ձևակերպվում իբրև նպատակ, այլև այդ նպատակին հասնելու միջոցները:

Առաջնորդը պետք է ուղղորդի մարդկանց դեպի այնպիսի արժեքի ստեղծումը, որը նպաստելու է հանրային բարիքի ստեղծմանը, ինչը հնարավոր է բացառապես ազնիվ ճանապարհով և միջոցների գործադրմամբ:

Ռալֆ Յիրիկյանը նաև խոսել է լավ առաջնորդի՝ թիմային խաղացող լինելու մասին: «Չի կարող լինել ուժեղ առաջնորդ՝ առանց աջակիցների, առանց թիմի: Թիմային աշխատանքը՝ կորպորատիվ մշակույթի զարգացման կարևոր պայման է», - նշել է Ռալֆ Յիրիկյանը: 

Ըստ բանախոսի՝ ապագա առաջնորդները պետք է նաև սովորեն գնահատել ժամանակը:

Բաց դասի ընթացքում տեղի ունեցավ անկեղծ զրույց ու մտքերի փախանակում: Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին թե՛ գործարարության ոլորտին ու կորպորատիվ կառավարման մշակույթին, և թե՛ առաջնորդի հատկանիշների վերաբերյալ իր պատկերացումներին: Հանդիպման ավարտին, Ռալֆ Յիրիկյանը ոգևորեց ներկաներին՝ նրանց խորհուրդ տալով զգուշանալ, բայց երբեք չվախենալ սխալներ գործելուց. «Չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Շատ կարևոր է դուրս գալ առօրեականի կաղապարներից: Վախը նորույթից ու անհայտից մեծ խոչընդոտ է զարգացման ու ինքնազարգացման համար»:

«Առաջնորդության մասին գրվել են հազարավոր աշխատություններ, առաջնորդության տարբեր ուղղությունների բացահայտման ու զարգացման ուղղությամբ աշխատում են գիտական հեղինակավոր ինստիտուտներ: Մարդկությունը տիրապետում է հարուստ տեղեկությունների տարբեր դարաշրջանների առաջնորդների վերաբերյալ: Առաջնորդության հայկական պատմությունը լի է ինքնազոհ ու նվիրյալ առաջնորդներով, ում համար ազգապահպանությունը, հանրային բարիքի ստեղծումը եղել են առաջնային նպատակներ: Վստահ եմ, որ մեր ժամանակներում, գործարար առաջնորդության դեպքում ևս մեր աշխատանքի վերջնանպատակը պետք է լինի այդ նույն արժեքների ստեղծումը», - եզրափակել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բաց դասի մուտքն ազատ էր, և մասնակիցները հնարավորություն էին ստացել մասնակցել բանախոսությանը՝ նախապես գրանցվելով «Առաջնորդության դպրոցի» կայքէջում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:01 02.10.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video