ՎիվաՍել-ՄՏՍ–ի օգնությամբ Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Շուրջ տասը տարի առաջ «BirthLink» ՀԿ-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսեցին գործակցել Հայաստանում նորածնային մահացության դեպքերը կրճատելու ուղղությամբ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Այսօր արդեն «BirthLink»-ն արձանագրում է, որ Հայաստանում նեոնատալ բժշկությունը զարգացնելու՝ գործընկեր կառույցների գերակա նպատակն իրականացել է. տարեցտարի ավելի ակնհայտ է դառնում ծրագրի երկարաժամկետ արդյունքը: Կազմակերպությունն այդ ամենը համարում է ոչ միայն նորագույն սարքավորումների կիրառման, այլև ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստանձնած երկարաժամկետ պարտավորության արդյունք:
«Կապանի բժշկական կենտրոնում, օրինակ, այս տարի նեոնատալ խնամք է ստացել և լիարժեք ապաքինվել է 9 նորածին: Նեոնատոլոգ Սերգեյ Գասպարյանն անչափ կարևոր է համարում նորագույն տեխնոլոգիաներով նեոնատալ և նորածնային բաժանմունքների վերազինման և բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացը: Նրա գնահատմամբ գոհունակության ցուցանիշը փրկված երեխաներն են, որոնցից շատերն արդեն մեծ են և ապրում են ակտիվ, առողջ կյանքով: Ծրագրի կարևորությունը բարձր են գնահատում նաև բուժանձնակազմի հոգատարությամբ և սարքավորումների շնորհիվ փրկված երեխաների ծնողները», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
«2008թ.-ին մեկնարկած գործակցության ծրագրով նորագույն սարքավորումներով վերազինվել է տարբեր մարզերում և մայրաքաղաքում գործող նորածնային 43 բաժանմունք: Ծրագրի հաջողությունն ապահովելու նպատակով՝ տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 600 մլն դրամ է հատկացրել նեոնատալ և նորածնային այդ բաժանմունքներին: Մասնագիտացված խնամքի և անհրաժեշտ սարքավորումների շնորհիվ՝ Հայաստանի հեռավոր մարզերում կրճատվել է նորածնային մահացության և հիվանդացության մակարդակը՝ առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին պատշաճ բուժօգնություն ապահովելու միջոցով: Ոչ ինվազիվ շնչառական խնամքի համար կիրառվում են բուժական ժամանակակից մեթոդներ, որոնք ազդում են ծննդաբերության ժամանակ թոքերի հիվանդությամբ տառապող երեխաների վրա», – հայտնում են ընկերությունից:
Նորածնային մահացության ցուցանիշի կրճատումը կարևոր մարտահրավեր է ամբողջ աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամբողջ աշխարհում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության 44%-ը կազմում են նորածնային մահացության դեպքերը: Խոցելի ժամանակահատվածում նորածիններին որակյալ բուժօգնության ապահովումը մեր երկրում հասանելի է դարձել 2008 թվականից:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:25 21.11.2017