Երևանում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի փառատոնը

Երևանում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բրիտանական Ֆիլմերի 15-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում։

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:

Ինչպես հաղորդում է «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) մամուլի ծառայությունը, բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Փառատոնը մեկնարկեց եվրոպական կինոյի դասական Քեն Լոուչի «Ես`Դենիել Բլեյք» ֆիլմով։ Ռեժիսորն այս ֆիլմի համար երկրորդ անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, իսկ BAFTA մրցանակաբաշխության ժամանակ այն դարձել է «Տպավորիչ բրիտանական ֆիլմ» անվանակարգի մրցանակակիր:

«Այս տարի Բրիտանական ֆիմերի փառատոնի ընթացքում մենք բացահայտում ենք մարդու իրավունքների, բազմազանության և ներառականության թեմաները: Ես ուրախ եմ, որ փառատոնը մեկնարկում է «Ես`Դենիել Բլեյք»ֆիլմով: Ֆիլմի ուղերձներից շատերը մարտահրավերային են: Անկախ նրանից, համաձայն ենք այդ ուղերձների հետ, թե ոչ, մենք պետք է բաց լինենք լսելու ուրիշների տեսակետները, տեսնելու աշխարհը նրանց տեսանկյունից և նշանավորելու ռեժիսորի իրավունքը`արտահայտելու իր տեսակետը»,- նշեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը

«Մենք ուրախ ենք, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում: Ես ինքս հաճախ այցելում եմ և դիտում այդ ֆիլմերը և տարեցտարի ականատես եմ լինում երիտասարդների ներգրավվածության աճին և դրական փոփոխություններին։ Վստահ եմ, որ Beeline-ի աջակցությամբ ցուցադրվելիք բրիտանական լավագույն ֆիլմերը կոգեշնչեն հանդիսատեսին՝ պարգևելով միմիայն դրական լիցքեր և բարձր տրամադրություն»,- նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը։

«Յուրաքանչյուր տարի մենք աշխատում ենք կինոսիրողներին ներկայացնել վերջին տարիների լավագույն կինոաշխատանքները: Բոլոր ֆիլմերն արժանացել են տարբեր մրցանակների և ստացել կինոքննադատների բարձր գնահատականը: Հոբելյանական փառատոնին մենք առաջին անգամ ֆիլմերը կներկայացնենք օրական չորս անգամ»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 18-ից 24-ը Մոսկվա կինոթատրոնում:

Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։

Այս տարի փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում կցուցադրվեն BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին և երեք ֆիլմ, որոնք բարձրաձայնում ենք մարդու իրավունքների թեման:

Փետրվարի 19-ին կցուցադրվի «Ոսկե գլոբուս» մրցանակից նոմինացված «Սինգ սթրիթ» կինոնկարը: Փետրվարի 20-ին կներկայացվի «Այդ ֆանտաստիկ սերը» ֆիլմը, որը պատմում է ժամանակակից Լոնդոնում տեղի ունեցող անհավանական ընկերության մասին: «Հասուն կյանքի հմտությունները» կատակերգությունը կցուցադրվի փետրվարի 21-ին: Փետրվարի 22-ին կինոթատրոնի էկրանին կլինի «Այրել այրել այրել» ֆիլմը, որը Միացյալ Թագավորության խոստումնալից երիտասարդ ռեժիսոր Չենյա Բաթոնի դեբյուտային աշխատանքն է: Փետրվարի 23-ին կցուցադրվի «Ջրհեղեղ» ֆիլմը, որն ընդգրկվել է կանանց` իրենց աշխատանքում առաջադեմ ներկայացնող լավագույն ֆիլմերի շարքում: Փառատոնը կեզրափակի 3 BAFTA-ի նոմինացված «Գրառումները կուրության մասին» փաստագրական ֆիլմը:

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:42 20.02.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video