Ամփոփվել են Ucom-ի աջակցությամբ իրականացվող «Ապահով համացանց 2017» կրթական ծրագրի արդյունքները

Ամփոփվել են Ucom-ի աջակցությամբ իրականացվող «Ապահով համացանց 2017» կրթական ծրագրի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. 2017թ. հունիսի 16-ին ամփոփվեցին «Ապահով համացանց 2017» ծրագրի առաջին փուլի արդյունքները, և ինֆորմատիկայի 23 դասավանդողներ ստացան մրցանակներ և հավաստագրեր, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

«Փոխվե՛նք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի» կարգախոսի ներքո երկրագնդի բոլոր մայրցամաքների ավելի քան 100 երկրներում նշվող Ապահով համացանցի օրվա ընթացքում նաև հայաստանյան օգտատերերին կոչ էր արվել միավորել ջանքերը՝ բոլորի, իսկ մասնավորապես՝ երեխաների ու երիտասարդների համար համացանցն առավել ապահով ու լավը դարձնելու նպատակով:

Ucom-ը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկել էր «Ապահով համացանց Հայաստան 2017» վեցամսյա ծրագիրը, որի առաջին փուլի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի 200 դպրոցներում և քոլեջներում շուրջ 10 000 դպրոցականների ու ծնողների համար անցկացվեցին բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով օգտագործման վերաբերյալ:

Հրապարակվեցին STOP. THINK. CONNECT.™ արշավի «ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™ Զրույց երեխաների հետ առցանց լինելու մասին» գիրքը, Եվրոպական դպրոցական ցանցի, INSAFE-ի «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների համար» և «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ դասավանդողների համար» գրքերը:

Ծրագրի առաջին փուլի ընթացքում Հայաստանի 32 դպրոցներում աշխատանքներ են իրականացվել համաեվրոպական eSafetyLabel՝ ինտերնետ ապահովության եվրոպական որակի նշանն ստանալու համար:

Ծրագրի շրջանակում Հայաստանի 25 ուսուցիչներ մասնակցեցին Եվրոպական դպրոցական ցանցի (European SchoolNet) «Ապահով համացանց դասավանդողների համար» վեցշաբաթյա դասընթացին, նրանցից լավագույն արդյուքներ ցույց տված 11 դասավանդողներն ստացան European Schoolnet-ի ավարտական հավաստագրեր:

Ապահով համացանց ծրագրում ընդգրկված 2 դասավանդողներ մասնակցել են Ինտերնետի կառավարման EuroDIG 2017 և SEEDIG 2017 համաժողովներին:

«Ucom-ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում մեծ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերին, իսկ այս մեկի ծավալները տարեցտարի ընդլայնվում են: Որպես խոշորագույն ընկերություն մենք պարտավորված ենք զգում ու ջանք չենք խնայում նորագույն տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ կրթական միջոցառումների իրականացման համար», - ասել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

www.safe.am կայքում տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ և խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար: Ինչպես նշեց Մեդիակրթության կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանը, ծրագրի երկրորդ փուլում շեշտը կդրվի բնագիտամաթեմատիկական միջառարկայական կրթական բովանդակության ստեղծման վրա:

Հիշեցնենք, որ «Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը նշվում է սկսած 2004թ.–ից յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը:

Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է պայքարելու ապօրինի, վնասակար և ոչ պատշաճ բովանդակության դեմ:

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:40 21.06.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video