Հայ մարզիկները կմասնակցեն Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային փառատոնին

Հայ մարզիկները կմասնակցեն Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline), Կոնվերս բանկի  և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի աջակցությամբ էքստրեմալ տարբեր մարզաձևերի 10 թիմ Հայաստանից կմասնակցի Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային 2-րդ փառատոնին, հաղորդեցին «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, ավտո-մոտո փառատոնի կազմակերպիչն է Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoextreme ասոցիացիան: Օգոստոսի 23-ից 26-ը անցկացվող մրցումներին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից:

40 հայ մարզիկներ կցուցադրեն իրենց վարպետությունը արտաճանապարհային մեքենաներ վարելու` Jeep-Trial մարզաձևի Standart, Monster, Extreme դասերում, ինչպես նաև մոտոկրոսի և ռաֆթինգի մրցումներում:

«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ցանկացել է, որ հայ մարզիկների հաջող ելույթները ցուցաբերեն թիմային ոգի, փոխօգնություն և հաղթանակի անսասան ձգտում: 

«Երիտասարդների մոտ հենց այդ հատկանիշների արտահայտմանն է ձգտում «ԱրմենՏել» ընկերությունը, սատարելով երիտասարդության շրջանում անցկացվող մարզական տարբեր նախաձեռնություններն ու նախագծերը», - ասաց նա: 

Ըստ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանի՝ միջազգային մրցաշարին մասնակցելու հերթական հրավերը` երիտասարդ մարզիների ևս մեկ  հաջողությունն է:

«Հաճելի է տեսնել, որ մրցաշարից մրցաշար աճում է նրանց վարպետությունը, շատանում են հաղթանակները, բարձրացնելով Հայաստանի էքստրեմալ սպորտի համբավը», - նշեց նա:

Jeep Trial` բնական և արհեստական խոչընդոտներով ճանապարհին մեքենա վարելու մրցույթ է: Jeep Trial առաջնության ժամանակ ճանապարհը հաղթահարելու հիմնական չափանիշներն են արագությունը և հստակությունը:

Ռաֆթինգ` լեռնային գետերով կամ թիավարման արհեստական ջրանցքներով արագընթաց վարում է 2, 4 կամ  6-տեղանող փչովի նավակներով:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմե-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-

15:41 23.08.2012





 

« Օգոստոս 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×