Beeline-ի աջակցությամբ երկրորդ անգամ կանցկացվի Հայկական PR մրցանակաբաշխությունը

Beeline-ի աջակցությամբ երկրորդ անգամ կանցկացվի Հայկական PR մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ  «Հայկական  Փի Ար  ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը երկրորդ անգամ կանցկացնի Հայկական PR մրցանակաբաշխությունը, որը տեղի կունենա հուլիսի 18-ին:

Beeline-ի մամուլի հաղորդագրության համաձայն, մրցանակաբաշխության նպատակն է զարգացնել և տարածել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթը հանրային կապերի (PR) մասնագետների, ԶԼՄ-ների և հասարակության տարբեր շերտերի միջև, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում: Հայկական PR մրցանակաբաշխությունն օգնում է նոր չափանիշներ սահմանել հանրային կապերի պատասխանատուների համար, խթանում է առողջ մրցակցությունը մասնագիտական դաշտում, և առաջարկում լինել առավել ստեղծագործ, ինքնատիպ ու առաջադեմ:

Հայկական PR մրցանակաբաշխության ավանդական անվանակարգերին`Տարվա մամուլի քարտուղար, PR իրադարձություն, Իմիջային PR, Հրապարակային գործիչ, Քաղաքական գործիչ, Մշակութային PR, Տարվա ԶԼՄ, Պետական կառույց, Ճգնաժամային կառավարում, PR նախաձեռնություն, Ֆինանսական PR, Հայկական բրենդ, ավելացել են ևս երկուսը՝ Նորարարական PR և PR տեխնոլոգիա, որոնք միտված են հանրային կապերի ոլորտում նպաստել բարձր պրոֆեսիոնալիզմի խթանմանը:

«Յուրաքանչյուր ընկերություն պետք է կարևորի հասարակության հետ շփումը, կրի սոցիալական կորպորատիվ պատասխանատվություն և իրազեկի առաջարկվող ծառայությունների մասին: Գրագետ և թափանցիկ աշխատելաոճը յուրաքանչյուր ընկերության առաջընթացի հիմքն է: Պրոֆեսիոնալ PR մասնագետների գործունեությամբ է պայմանավորված ընկերության, կառույցի, գերատեսչության ու կազմակերպության դրական կերպարի ձևավորումը և հրապարակային գործելաոճը՝ ի շահ հասարակության», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նախորդ տարի առաջին անգամ իրականացված Հայկական PR մրցանակաբաշխությունը նոր շունչ հաղորդեց Հայաստանում հանրային կապերի ոլորտին՝ դնելով այն զարգացման բոլորովին նոր ուղենիշերի վրա: Այս տարի ևս մրցանակաբաշխությունը միտված է լինելու մասնագիտական դաշտում առողջ մրցակցությանը, ստեղծագործականությանը, ինքնատիպ և առաջադեմ մտածողության զարգացմանը խթանելուն: PR մրցանակաբաշխության կարևորագույն նպատակը հասարակությանը, գերատեսչություններին, ծառայություն մատուցողներին, քաղաքական և հասարակական գործունեություն ծավալողներին բարձրաձայնել և տեղեկացել PR երևույթի, PR գործիքի ու տեխնոլոգիայի, հաղորդակցական գործընթացի կառավարման անհրաժեշտության մասին»,- նշել է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Հանրային կապերի լավագույն մասնագետներին և ոլորտի զարգացմանը նպաստող անհատներին ըստ արժանվույն գնահատելու, դաշտում առկա խնդիրներն ու բացթողումները բացահայտելու, ինչպես նաև իրականացված ծրագրերն ու ձեռքբերումներն ամփոփելու նպատակով «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, համակողմանի ուսումնասիրության է ենթարկել ոլորտը: Հետազոտական աշխատանքների ընթացքում իրականացվել են հարցումներ թիրախային խմբերի հետ, մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, հանրային գործիչների գործունեությունը, ի մի են բերվել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացված լավագույն ծրագրերն ու միջոցառումները:

Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:38 29.06.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video