Նոր հնարավորություններ Beeline-ի «Զանգիր ինձ+» ծառայության միջոցով
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ի «Զանգիր ինձ+» ծառայությունը հնարավորություն է տալիս ուղարկել հետ զանգելու հարցման հաղորդագրոթյուն արտերկրի բջջային և ֆիքսված ցանցերի բաժանորդներին, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Beeline բջջայի կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ուղարկել հարցում նույնիսկ զրոյական հաշվեկշռի դեպքում, իսկ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները` եթե հեռախոսահամարն անջատված կամ արգելափակված չէ: Ծառայությունն անվճար է: Հարցումների թվի սահմանափակում չկա:
«Զանգիր ինձ+» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել հետևյալ հրահանգը` *99*(բաժանորդի հեռախոսահամարը), ում ուղղված է հարցումը, և սեղմել զանգի կոճակը: Բաժանորդի հեռախոսահամարը, ում ուղղված է հարցումը, մուտքագրվում է միջազգային ձևաչափով` 00 + երկրի կոդ + բաժանորդի հեռախոսահամարը:
Հաջող հարցման դեպքում բաժանորդը ստանում է հետևյալ հաղորդագրությունը. «Ձեր հարցումն ընդունված է: Շնորհակալություն զանգի համար», իսկ բաժանորդը, ում ուղարկվել է հարցումը, ստանում է ծանուցում բաց թողնված զանգի մասին:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:48 26.11.2015