Հաճախորդների օր Beeline-ում. գրասենյակներում բաժանորդների հետ աշխատում է ընկերության անձնակազմը
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Beeline-ում այսօր հայտարարված է «Հաճախորդի օր», որի շրջանակում ընկերության ղեկավար անձնակազմն, ինչպես նաև տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ (ընդհանուր թվով ավելի քանի հիսուն աշխատակից) ողջ Հայաստանի տարածքում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակներում ամբողջ օրն անմիջապես շփվում և աշխատում են հաճախորդների հետ, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
Միջոցառումն իրականացվում է Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում և նպատակ ունի հաճախորդներից ստացված հետադարձ կապի հիման վրա ավելի բարելավել և հնարավորինս պարզ ու հարմար դարձնել Beeline ծառայությունները։
Մասնավորապես, ընկերության ղեկավար անձնակազմը ներկայացնում էր հաճախորդներին Quatro ծառայությունը, որի շրջանակում բաժանորդներին տրամադրվում է օպտիկակական ինտերնետ մինչև 100 Մբ/վ արագությամբ, բջջային անսահմանափակ հեռախոսազանգեր ցանցի ներսում, գերարագ բջջային ինտերնետ և ժամանակակից հեռուստատեսություն:
«Այսօր Beeline–ի աշխատակազմը փորձեց ևս մեկ քայլ ավելի մոտ կանգնել իր բաժանորդներին, աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ անհատապես, լսել նրանց հարցերը և լուծում տալ խնդիրներին: «Հաճախորդի օր»-ը Beeline-ում դա մի շատ արդյունավետ և օգտակար գործիք է, երբ հաճախորդներին ներկայացնում ենք ընթացիկ ծառայությունները և ստանում հետադարձ կապ նրանց առավել հուզող հարցերի առնչությամբ: Հենց այսպիսի միջոցառումների անցկացումն էլ մեզ հնարավորություն է տալիս առաջարկելու էլ ավելի պարզ և հարմար ծառայություններ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ ս.թ. մարտի 11-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր FTTB ծառայության նոր բաժանորդները, ովքեր կմիանան Neo Max կամ Quatro Best/Quatro Max սակագնային փաթեթներին կարող են ձեռք բերել Beeline Smart 8 սմարթֆոն 1 դրամով:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 8070 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:45 23.03.2017