ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ Բազմաբերդ գյուղում երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է նոր և հարմարավետ բնակարան
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ներքին Բազմաբերդ գյուղում, տարիների սպասումից հետո, բնակարանի տեր է դարձել Մանուկյանների երիտասարդ ընտանիքը: Իրականացված երազանքի երջանկությունը կիսելու համար՝ նրանց են միացել շրջայցով գյուղ մեկնած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները: Դեռ երկու ամիս առաջ, գործակցող կողմերի աշխատակիցները և տարբեր ոլորտներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեությանը ծանոթացած ուսանողները, կամավորության սկզբունքով մասնակցում էին Մանուկյանների տնամերձ հատվածում մայթերի բետոնացման աշխատանքներին: Գործադրված համատեղ ջանքերի և պատասխանատու արժեհամակարգի շնորհիվ, երիտասարդ ընտանիքի համար ստեղծվել են նոր հնարավորություններ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Միայն ընթացիկ տարում, Արագածոտնի մարզում, բնակարանաշինության ծրագրից օգտվել է շահառու վեց ընտանիք: Նրանց անցած ճանապարհները եղել են տարբեր, սակայն բոլորն էլ ունեցել են նույն խնդիրը. սեփական տանիքը ստեղծելու տարիների անհաջող փորձ: Այժմ իրավիճակն այլ է. ձմռան շեմին ապահով տանիք ունենալը լրջագույն խնդրի լուծում է:
Մանուկյանները՝ տասնհինգ հոգով, տարիներ շարունակ ապրել են ընտանիքի հոր՝ Հրաչի հայրական տանը: Ավելի ուշ, Հրաչի զինվորական ծառայությամբ պայմանավորված, տեղափոխվել են վարձակալված բնակարան», – հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
«Առանց օգնության, չգիտեմ դեռ քանի տարի պիտի դռնեդուռ ընկած, օտար, վարձված բնակարաններում մեծանային երեխաներս: Մեծ երջանկություն է մեր հարկի տակ հյուրընկալել այն մարդկանց, ում շնորհիվ տարիների անհաս թվացող երազանքն իրականություն դարձավ: Անչափ երախտապարտ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Հրաչը:
Վեց տարվա համագործակցության արդյունքում, միայն Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 21 ընտանիք:
Ներքին Բազմաբերդ գյուղում ևս մեկ ընտանիք տան տանիքը վերանորոգել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվությամբ:
«Այստեղ, մեր աշխատակիցների հետ միասին, շինարարությանը մասնակցել են նաև ուսանողներ: Երբ նախաձեռնում էինք այդ ամենը, կար կարևոր նպատակ. երիտասարդությանը կոնկրետ օրինակով ցույց տալ կամավորության արժեհամակարգի կարևորությունը, միասին հաջողության հասնելու վայելքը և անկախ զբաղեցրած պաշտոնից՝ հոգատար և պարզ լինելու անհրաժեշտությունը: Ուզում եմ հավատալ, որ այդ հարցում մենք հաջողել ենք: Այդ երիտասարդները վաղը կարող են նույն արժեհամակարգի տարածողը լինել իրենց շրջապատում: Իսկ այսօր կարևոր ուղերձ ունենք տանտերերին. ամուր կանգնել ոտքի վրա, սահմանել նոր նպատակներ և հասնել նաև դրանց իրականացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Յուրաքանչյուր սերունդ կյանքում իր դժվարություններն է ունենում, սակայն տարրական հարմարավետությունը, հատկապես երեխաների համար, առաջնահերթ է: Մեր ծրագրի նպատակն է արժանավայել ապրելու հնարավորություն տալ հնարավորինս շատ ընտանիքների: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը Հայաստանում տնազրկության դեմ պայքարելու, ապագան ավելի լավը դարձնելու լավագույն դրսևորում է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
«Հայաստանի 10 մարզերում իրականացվող ծրագիրը 150 ընտանիքի, ավելի քան 700 մարդու երջանկության առիթ է դարձել՝ նրանց փոխանցելով լավատեսություն և ապագայի հանդեպ վստահություն:
2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 370 մլն դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար», – նշվում է հաղորդագրությունում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am.
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com.
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 620-ից ավելի ընտանիքների: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:37 07.12.2017