Apple-ի նոր սմարթֆոնը կարող է կոչվել iPhone Edition
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Apple-ի նոր սմարթֆոնը կարող է կոչվել iPhone Edition, հաղորդում է iguides.ru-ն` հղում անելով ճապնական Macotakara կայքի տեղեկատվությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայում ընկերությունը փորձարկում է նոր iPhone-ի նախատիպերը: Այդ թվում, մոդելներ, որոնք չունեն ֆիզիկական Home կոճակը, ինչպես նաև մոդելներ ապակուց, կերամիկայից և ալյումինիմից: Բացի այդ, փորձարկվում են մոդելներ OLED և AMOLED էկրաններով:
Կայքը հաղորդում է, որ ընկերությանը ավելի շատ ժամանակ է հարկավոր պրեմիում սմարթֆոնի փորձարկման համար, ինչի պատճառով OLED էկրանով iPhone Edition-ը կարող է թողարկվել մյուս մոդելներից ավելի ուշ: iPhone Edition-ը կներկայացվի միաժամանակ iPhone 7S և 7S Plus մոդելների հետ, սակայն վաճառքի կհանվի ավելի ուշ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունն արդեն ավարտել է որոշ նորարարությունների փորձարկումը: Օրինակ, 5 դյույմանոց էկրանը և կրտսեր մոդելի կրկնակի տեսախցիկը, ինչպես նաև անլար վերալիցքավորումը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:30 09.03.2017