Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Apple-ը վերաբացել է իր առցանց խանութը թարմացումից հետո: Այժմ հասանելի են նոր` կարմիր գույնի iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոններ:
Ինչպես հաղորդում է appleinsider.ru-ն, երկու սմարթֆոնները հայտնվել է Apple-ի ռուսական առցանց խանութում համապատասխանաբար 60 990 ռուբլի և 70 990 ռոիբլի արժեքներով, ինչը շատ ավելի թանկ է, քան «սև օնիքս», սև, արծաթագույն, ոսկեգույն և «վարդագույն ոսկի» գույների iPhone 7-ը և iPhone 7 Plus-ը:
Սմարթֆոնները օժտված են 128 ԳԲ կամ 256 ԳԲ ծավալով հիշողությամբ:
Յուրաքանչյուր վաճառված կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus-ից Apple-ը փոխանցում կկատարի Համաշխարհային հիմնադրամին` ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարի համար: Սմարթֆոնը կարելի է պատվիրել մարտի 24-ից` Մոսկվայի ժամանակով 18:01-ից: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:48 22.03.2017