Beeline-ի բջջային համարները կարելի է ընտրել և պատվիրել առցանց
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) գործարկում է http://number.beeline.am կայքը, որի միջոցով կարելի է առցանց ընտրել և պատվիրել բջջային համարներ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Հաղորդակցության համաձայն, հանրապետության ողջ տարածքում իրականացվում է անվճար առաքման ծառայություն: Բաժանորդներին հասանելի է ինչպես սովորական, այնպես էլ «Նիկել», «Բրոնզ», «Արծաթ», «Ոսկի» և «Պլատին» դասի «գեղեցիկ համարներ»:
«3 ամսվա ընթացքում գործում է 20 տոկոս զեղչ կայքով պատվիրված բոլոր «գեղեցիկ համարներ»-ի համար, իսկ հետվճարային սակագնային փաթեթին միանալու դեպքում հաճախորդը կարող է վճարել «գեղեցիկ համար»-ի արժեքը մինչև 6 ամիս ժամկետում՝ «Արծաթ», «Ոսկի» և «Պլատին» դասի դեպքում», - հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշում է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, առցանց կայքի գործարկումը, որի միջոցով հնարավոր է ստուգել հեռախոսահամարի հասանելիությունը և ձեռք բերել այն, դա հետադարձ կապի շնորհիվ ստացվող հաճախորդների` առավել հաճախակի հանդիպող ցանկություններից մեկն է:
«Beeline-ը ուրախ է տեղեկացնել, որ այժմ կա նման հնարավորություն և մենք շարունակում ենք հետևել մեր բաժանորդների առաջարկներին և ցանկություններին՝ տրամադրելով նրանց առավել պահանջված, պարզ և հարմար ծառայություններ», - նշել է Պյատախինը։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:40 28.03.2017