«Beeline Pro 6» նոր սմարթֆոնի վաճառքն է մեկնարկել Beeline գրասենյակներում
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ում (ապրանքանիշը` Beeline) գրասենյակներում մեկնարկել է «Beeline Pro 6» նոր սմարթֆոնի վաճառքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդման, սմարթֆոնն աշխատում է 4G/LTE ցանցում և ունի երկու քարտի հնարավորություն։ Սարքի արժեքը կազմում է 35 900 դրամ, և այն տրամադրվում է «Սմարթ 1500» կանխավճարային սակագնային փաթեթի (ՍՓ) հետ միասին:
«Մինչև 2017թ-ի սեպտեմբերի 1-ը «Սմարթ 1500» ՍՓ-ին միացված Beeline Pro 6 սմարթֆոն գնելիս հաճախորդը կստանա հնարավորություն ձեռք բերել «Beeline Pro 5», «Beeline Pro 4», «Beeline Fast» կամ «Beeline Smart Pro» երկրորդ բրենդային սմարթֆոններից որևէ մեկը 20% զեղչով», -ասված է հաղորդագրության մեջ:
Հաճախորդին սմարթֆոնների հետ միասին տրամադրվում է «Սմարթ 1500» կանխավճարային սակագնային փաթեթը, որի շրջանակում մեկ ամսվա ընթացքում բաժանորդը կստանա 10 000 րոպե դեպի Beeline բջջային ցանց զանգահարելու հնարավորություն, 1500 ՄԲ, 150 SMS հաղորդագրություն, ինչպես նաև առանց տարֆիկացման BeeTV հավելվածի միջոցով 10 հեռուստաալիքների դիտման հնարավորություն։
«Նախորդ մոդելի հետ համեմատ, Beeline Pro 6-ում կատարելագործվել է որոշ գործառույթներ, մասնավորապես բարելավել է հիմնական և դիմային տեսախցիկների որակը, դիզայնն ավելի գրավիչ է դարձել, ինչպես նաև բարձրացել է հեռախոսի արդյունավետությունը: Beeline-ը շարունակում է ավելացնել բյուջետային մոդելի սմարթֆոնների տեսականին, որոնք աշխատում են 4G ցանցում և թույլ է տալիս օգտատերերին ըստ արժանավույն գնահատել Beeline-ի պարզ և հարմար ծառայությունները», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline Pro 6 սմարթֆոնն ունի գրավիչ և ժամանակակից դիզայն, աշխատում է Android 7.0 օպերացիոն համակարգով: Հեռախոսն ունի 4–միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլեր, այդ թվում Bluetooth 4.0 и Wi-Fi 802.11 b/g/n/: Սմարթֆոնում տեղադրված է սենսորային IPS էկրան, հեռախոսն աշխատում է 4G/LTE ցանցում:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:03 24.05.2017