Beeline-ում ներդրվել է առցանց հերթագրման համակարգ
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է առցանց հերթագրման համակարգի փորձնական նախագծի ներդրման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Earlyone բջջային հավելվածի միջոցով ընկերության բաժանորդները կարող են հեռախոսի օգնությամբ նախապես ընտրել իրենց հարմար սպասարկման ժամանակը, գրանցվել, և այնուհետև առանց հերթում սպասելու սպասարկվել Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակում:
Փորձնական նախագծը գործարկվել է Կոմիտաս 26 և Աբովյան 21 հասցեներում գտնվող Beeline-ի երևանյան գրասենյակներում, ինչպես նաև ք. Գյումրի Գորկու 65 հասցեում գտնվող գրասենյակում:
«Լինել Beeline-ի բաժանորդ հեշտ է և հարմար, և մենք ձգտում ենք, որպեսզի մեր բաժանորդներին լինի հարմարավետ ամեն ինչում՝ նույնիսկ իրենց ժամանակի պլանավորման հարցում: Earlyone բջջային հավելվածը կօգնի դա իրականացնել, քանի որ նախապես հնարավորություն է ընձեռում հաճախորդին ընտրել իրեն հարմար ժամանակը գրասենյակ այցելելու, օգնում է խուսափել հերթերից, և մեկ անգամ ևս զգալ Beeline-ի նվիրվածությունն իր բաժանորդների հանդեպ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Առցանց հերթագրման համակարգում գրանցվելու համար բաժանորդը պետք է ներբեռնի Earlyone բջջային հավելվածը, ընտրի Beeline-ը, այնուհետև ընկերության մոտակա գրասենյակը, իրեն հարմար ամսաթիվը և ժամը:
Գրանցումից հետո հաճախորդին կտրամադրվի էլեկտրոնային կտրոն համարով, որը պետք է մուտքագրել գրասենյակում գտնվող էլեկտրոնային հերթերի համակարգում և սեղմել «Առցանց գրանցվողներին» կոճակը: Էլեկտրոնային կտրոնի համարը մուտքագրելուց հետո տերմինալը կտպի բաժանորդի համար նախընտրելի էլեկտրոնային կտրոնը:
Առցանց հերթագրման համակարգի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ` հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարել 0611 անվճար համարին:
Հարկ է նշել նաև, որ որ Earlyone բջջային հավելվածը մշակվել է Limetech ընկերության կողմից:
Ընկերությունից հիշեցնում են, որ Earlyone թիմը մասնակցել էր ՎիմպելԿոմի կողմից կազմակերպված Eurasia Mobile Challenge մրցույթին և զբաղեցրել երկրորդ տեղը և կներկայացնի Հայաստանը Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Բարսելոնում կայանալիք Mobile World Challenge 2017-ին:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:20 23.02.2017