Beeline-ը փոխում է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանները
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. «Արմենտել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է շարժական ինտերնետի հետվճարային «Drive Mini», «Drive Midi», «Drive Maxi» և «Drive Maxi+» սակագնային փաթեթների (ՍՓ) գործարկման մասին:
Ինչպես տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը, հետվճարային «Drive Mini», «Drive Midi», «Drive Maxi» և «Drive Maxi+» ՍՓ-ի շրջանակներում օրացույցային ամսվա ընթացքում տրամադրվում է 7/15/30/50 ԳԲ գերարագ ինտերնետ համապատասխանաբար 3000 դրամ, 5000 դրամ, 7000 դրամ և 10000 դրամ ամսական վարձի դիմաց:
«Ավելին, հատուկ առաջարկի շրջանակներում սակագնային փաթեթներին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում Beeline L02Hi 4G WiFi երթուղիչը կարելի է ձեռք բերել ընդամենը 100 դրամով, իսկ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում` 5000 դրամով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Drive սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալիս հաճախորդները կարող են ձեռք բերել նաև USB-մոդեմ 100 դրամ հատուկ գնով՝ ՍՓ-ից 12 ամիս օգտվելու դեպքում:
«Beeline շարժական ինտերնետի բաժանորդների թիվը և նրանց կողմից օգտագործվող ինտերնետի ծավալներն օրեցօր աճում են: Հետևելով բջջային ինտերնետի շուկայի զարգացման այս միտումներին` մենք ձգտում ենք առաջարկել հաճախորդների պահանջներին առավելագույնս համապատասխանող ավելի պարզ և հարմար ծառայություններ: : Այժմ, Drive բջջային ինտերնետի բաժանորդներն ամսեկան կստանան ավելի մեծ արագությամբ ինտերնետ և կարող են լիովին զգալ մեր ինտերնետի արագությունը միանալով 4G ցանցին՝ համակարգիչներով, WiFi/USB մոդեմներով և պլանշետներով միաժամանակ, իսկ նոր սակագնային փաթեթները կգործեն ավելի շահավետ պայմաններով՝ գին - գերարագ ինտերնետի ծավալ հարաբերակցությամբ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ ՍՓ-ի շրջանակում տրամադրվող գերարագ ինտերնետի ծավալը մինչ օրացույցային ամսվա ավարտը սպառելու դեպքում կարելի է ակտիվացնել Turbo Ինտերնետ ծառայությունը և շարունակել օգտվել ինտերնետից մինչև 1024 Կբիթ/վրկ արագությամբ 1 օրվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկատվություն Drive ՍՓ-ների մասին կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:35 19.05.2017