Lenovo սմարթֆոններ այլևս չեն լինի
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Lenovo-ի նեյմինգի հայեցակարգը փոքր-ինչ փոփոխվել է: Այժմ, ընկերությունը սմարթֆոններ կթողարկի միայն Moto բրենդի անվան տակ, Facebook-յան իր էջում հայտնել է Ռուսաստանում Lenovo ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մարատ Ռակաևը:
Hi-Tech Mail.Ru-ի հարցմանն ի պատասխան` նա գրել է, որ Lenovo բրենդով սմարթֆոններ այլևս չեն լինի:
2014 թ.-ի հունվարին Lenovo-ն 2,91 մլրդ դոլարով ձեռք բերեց Google-ից Motorola բրենդը և Motorola Mobillity-ին: Սկզբում որոշում էր կայացվել շարունակել թողարկել սմարթֆոններ երկու բրենդով էլ, ընդ որում, Motorola-ն վաճառվում էր ավելի թանկ սարքերի սեգմենտում:
J.D. Power and Associates հետազոտական ընկերության հարցման համաձայն, Motorola, iPhone և Samsung բրենդերի սմարթֆոնները սպառողների կարծիքով ներառվել են ամենահարմար սմարթֆոնների եռյակում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:02 29.03.2017