Samsung–ը մտադիր է հայկական շուկայում ներկայացնել նորարարական առաջարկներ
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Սեունգսիկ Չոյը նշել է, որ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ կատարվող աշխատանքներն ընթանում են բարեհաջող և իրենց նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ:
Կարեն Կարապետյանը ողջունել է Samsung-ի նախաձեռնությունները և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման հարցում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Samsung ընկերության կողմից այլ ծրագրերի իրականացման հնարավորությանը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:45 06.10.2017