Տոներն են մոտենում. գեղեցիկ հեռախոսահամար ՎիվաՍել-ՄՏՍ–ից` սմարթֆոն գնելու դեպքում
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գեղեցիկ հեռախոսահամար է խոստանում բոլոր նրանց, ովքեր օպերատորի սպասարկման կենտրոնում սմարթֆոն կգնեն։
Ըստ ընկերության տարածած հաղորդագրության, ակցիան գործում է մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը։
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում «Apple», «Samsung», «Huawei», «HTC», «Xiaomi», «Cubot», «Lenovo» կամ «Nokia» սմարթֆոն գնելու դեպքում բաժանորդին տրվում է գեղեցիկ հեռախոսահամար»,– ասվում է հաղորդագրության մեջ։
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
21:11 23.11.2017