Ucom-ը ներկայացնում է շարժական հեռուստատեսությանը և Catch Up ծառայությանը վերաբերող նոր առաջարկ
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունն իր բաժանորդներին առաջարկում է անվճար օգտվել շարժական հեռուստատեսությունից և դիտել 55 հեռուստաալիք 2 օրվա Catch Up-ի հնարավորությամբ։
Ընկերության հաղորդագրության համաձայն, «Ունիվերսալ» սակագնային պլանների բոլոր այն բաժանորդներն, ովքեր կակտիվացնեն MediaRoom հավելվածը մինչև հունիսի 30-ը, կկարողանան չորս ամիս շարունակ բոլորովին անվճար դիտել սպասված ֆուտբոլային հանդիպումները, հաղորդումները և սերիալներն անգամ տանից դուրս:
Ընդ որում, հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումներն սպառելուց հետո օգտագործված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի:
Ինչպես նշում են ընկերության մամուլի ծառայությունից, հարկավոր է պարզապես բեռնել հավելվածը, կարճ հաղորդագրությամբ ուղարկել «TV» բառը 145 կարճ համարին, ստանալ ակտիվացման կոդ և մուտքագրել այն հավելվածի համապատասխան դաշտում:
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով, դեռևս անցյալ տարվա ընթացքում մեկնարկելով MediaRoom շարժական հեռուստատեսության հավելվածը` նրանք գիտակցում էինք դինամիկ կյանքով ապրողմեր բաժանորդների բոլոր պահանջները:
«Եվ ընդամենը մի քանի ամիս անց կարող ենք վստահությամբ փաստել, որ շարժական հեռուստատեսությունն ավելի մատչելի ու ավելի հասանելի, քան հիմա, դեռ չի եղել», - նշել է նա:
Միաժամանակ, առաջարկի շրջանակում «Ունիվերսալ» սակագնային պլանների բաժանորդներին հասանելի կլինեն 55 բազմաժանր հեռուստաալիքներ՝ 2 օրվա Catch Up-ի հնարավորությամբ:
Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:04 27.04.2017