Ucom-ը շարունակում է աջակցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին և կրթել ընկերության ապագա աշխատակիցներին

Ucom-ը շարունակում է աջակցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին և կրթել ընկերության ապագա աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Օրերս Իջևան քաղաքի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին ՏՏ ոլորտում հայտնի կրթական նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ), հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական և ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող 26 սաները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են, ովքեր փորձում են հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել:

Հատկանշական է, որ լաբորատորիայում առկա եռաչափ տպիչի դետալներից մեկը կոտրվել էր, և սաներն ինքնուրույն փորձել են ոչ միայն համակարգչի օգնությամբ մոդելավորել, այլև տպել վնասված դետալը:

«Ուզում եմ ծրագրավորող դառնալ, որպեսզի զարգացնեմ այդ ոլորտը Հայաստանում: Ավելին՝ ցանկանում եմ նաև ինժեներ դառնալ ու ինքնուրույն ստեղծել ապագայի սարքերը, որոնցից, օրինակ, կարող է լինել քարածուխ հանող ռոբոտը, որը կհեշտացնի մարդու ծանր ֆիզիկական աշխատանքը», - նշում է Իջևան քաղաքի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Ամիրյան Գարիկը:

«Սովորում եմ աշխատել «Աղվես» և «Կրիա» ծրագրերով, որպեսզի ապագայում դառնամ ինժեներ կամ ծրագրավորող: Այս գիտելիքի շնորհիվ կկարողանամ ստեղծել «խելացի դուռ», որը հյուրերի ժամանման պահին հաղորդագրություն կուղարկի տան մեծերին, կունենա նրանց տեսախցիկով միանալու և խոսելու հնարավորություն: Եթե, օրինակ, երեխան կամ որևէ ծանոթ մարդ է մոտեցել դռանը, կարելի է հեռավորության վրա այն բացելու հնարավորություն ստեղծել», - երազում է նույն լաբորատորիայի սան Սահակյան Ռուբենը:

 «Մենք կարևորում ենք մարզերում ապրող երեխաների հետաքրքրվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ: «Արմաթ» լաբորատորիաներում նրանք ձեռք են բերում գործնական հմտություններ ու գիտելիքներ, որոնք վաղը կօգնեն, օրինակ, արհեստական բանականությամբ աշխատող առարկաներ ստեղծել: Այն, ինչ այսօր տեսնում ենք, մեզ գոհացնում է. երեխաների երևակայությունն անսպառ է և ապագան՝ հուսադրող», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հաղորդագրության համաձայն, այս խմբակի սաները նաև մասնակցել են DigiCode մրցույթին, ներկայացնելով իրենց կողմից ստեղծված «Պյութագորաս» խաղը: Ucom-ի աջակցությամբ բացված այս խմբակ-լաբորատորիաների կարևորության մասին WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումի ընթացքում խոսեց նաև ընկերության մարկետինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը` նշելով, որ «Արմաթ» լաբորատորիաները Ucom-ի ուշադրության կենտրոնում են վերջին 3-4 տարիների ընթացքում, բացված են շուրջ 200 դպրոցներում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում և կոչված են ընկերության ապագա աշխատակիցների դարբնոցը դառնալ:

ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։

Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:54 24.03.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video