ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կանխավճարային բաժանորդները կարող են անսահմանափակ շփվել սիրելիների հետ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կանխավճարային բաժանորդները կարող են անսահմանափակ շփվել սիրելիների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը սիրո տոների առթիվ հնարավորություն է տալիս կանխավճարային բաժանորդներին մեկ ամիս շարունակ անսահմանափակ շփվել իրենց սիրելիների հետ, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Փետրվարի 13-ին կամ 14-ին բաժանորդները կարող են ընտրել մեկ սիրելի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից` ուղարկելով *114*հեռախոսահամար# հրահանգը, և մինչև մարտի 14-ը կարող են անվճար զանգահարել տվյալ համարի բաժանորդին: Հրահանգն ուղարկելիս գանձվում է 350 դրամ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ տվյալ ծրագրին չեն կարող մասնակցել «Սիրում եմ…» կանխավճարային սակագնային պլանի և «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդները: Բացի այդ, որպես սիրելի համար հնարավոր չէ ընտրել «Սիրում եմ…» սակագնային պլանի և կորպորատիվ փաթեթների հեռախոսահամարներ:

«Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-

17:14 14.02.2012





 

« Նոյեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×