Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 2012 թվականի ամենանշանակալի տասը իրադարձություններն ըստ «ԱՌԿԱ» գործակալության

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 2012 թվականի ամենանշանակալի տասը իրադարձություններն ըստ «ԱՌԿԱ» գործակալության

1.  Սիլիկոնյան հովտում ՏՏ ներկայացուցչության բացումը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ դեկտեմբերի 12–ին պաշտոնապես բացվեց Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչության գրասենյակը

Հայկական ներկայացուցչության խնդիրների մեջ կընդգրկվեն ամերիկացի ներդրողների ներգրավումը Հայաստան, Հայաստանի փիառը որպես տեխնոլոգիական երկիր, արտերկրի ուղևորությունների և ցուցահանդեսների ժամանակ հայկական ընկերություններին տարածքի տրամադրումը:

Գրասենյակի բացումից հետո նախատեսվում է ԱՄՆ-ում հայկական ՏՏ արտադրանքի վաճառքների ծավալը նվազագույնը հասցնել տարեկան մինչև մեկ միլիոն դոլարի:


2. Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը


Տարվա կարևոր իրադարձությունը դարձավ նոյեմբերին «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տարածքներում ազատ տնտեսական գոտու ստեղծումը։ Որպես ղեկավար է հաստատվել «Սիտրոնիկս» ընկերությունը։ ԱՏԳ–ի ընդհանուր տարածքը գերազանցում է 100 հազար քմ–ն, այդ թվում՝  77 հազար քմ տարածք ունեցող «Մարս» գործարանում և 27 հազար քմ տարածքով Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում:

ԱՏԳ-ն աշխատելու է երկու ուղղություներով՝ բարձր տեխնոլոգիաների և նոր տեխնոլոգիաների արտադրության: Համագործակցության մասին նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել մի քանի արտասահմանյան ՏՏ ընկերությունների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Իրանից, Հնդկաստանից և Անգլիայից:

ԱՏԳ ձևավորման պարտադիր պայմաններից մեկն է արտահանմանն ուղղված արտադրանքի արտադրությունը:

3. Intel ընկերության կողմից Հայաստանում իր գիտահետազոտական կենտրոնի բացումը

ՀՀ կառավարությունը և Intel ընկերությունը`ամերիկյան Սիլիկոնյան հովտում անցկացվող ArmTech Կոնգրեսի շրջանակներում, դեկտեմբերի 11–ին փոխըմբռնման մասին հուշագիր ստորագրեցին, որի հիման վրա Հայաստանում կսկսի գործել ընկերության գիտահետազոտական կենտրոնը։

Հայաստանում Intel գիտահետազոտական կենտրոնի բացման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ ընթացիկ տարվա սեպտեմբերի սկզբին` Երևանում կայացած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Intel տարածաշրջանային տնօրեն Քրիշթիան Մորալեսի հետ հանդիպումից հետո։

Կենտրոնն իրենից հետազոտական լաբորատորիա կներկայացնի, որը կաշխատի
Intel R&D առաջնային տեխնոլոգիաների հիման վրա։

4. Հայաստանում էլեկտրոնային փողերի համակարգի ներդրումը

ՀՀ կենտրոնական բանկը մարտին «Idram» ընկերությանն իրավունք տվեց էլեկտրոնային հայկական դրամի թողարկել և սպասարկել։ Այդպիսով, Հայաստանում հայտնվեցին առաջին էլեկտրոնային դրամները։

Ինչպես նշում են փորձագետները, էլեկտրոնային փողերի գործարկումը պայմաններ կստեծղի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար, հատկապես կնպաստի էլեկտրոնային առևտրի ընդլայնմանը։ Էլեկտրոնային փողերն օգտագործելիս փողով  խարդախությունների հնարավորությունը կտրուկ նվազում է։
 
«Idram» էլեկտրոնային փողերը կարող են փոխարկվել արտասահմանյան համակարգերի ցանկացած այլ էլեկտրոնային փողերո


5. Առաջին վենչուրային հիմնադրամը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում, դեկտեմբերի 12–ին տեղի է ունեցել Հայաստանում ՏՏ ոլորտի ֆինանսավորման առաջին Վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին հուշագրի ստորագրումը։

ՏՏ ոլորտի ֆինանսավորման առաջին Վենչուրային հիմնադրամը նախատեսվում է Հայաստանում գործարկել 2013թ.-ի սկզբին: Հիմնադրամը 200-500 հազար դոլարի չափով ֆինանսավորում կհատկացնի, առանձին դեպքերում այդ գումարը կարող է աճել՝ հասնելով 1 մլն դոլարի:

Հիմնադրամը ստեղծվում է կառավարության և մասնավոր ներդրողների հավասար ուժերով (յուրաքանչյուր կողմից 3-ական մլն դոլար), ընդ որում մասնավոր հատվածի ներկայացուցիչները ցանկության դեպքում կկարողանան 3 մլն դոլարը գերազանցող չափով միջոցներ ներդնել Հիմնադրամում:
    
Ֆինանսավորում կստանան ոչ միայն գաղափարները, այլ նախագծերը, որոնք մասնավորապես իրացման կոնկրետ շուկա են ենթադրում և թիմ ունեն, որը գաղափարը կյանքի կկոչի: Ֆինանսավորման մեկ այլ սկզբունք պետք է դառնա արտադրվող արտադրանքի արտահանման կողմնորոշումը:

6. Ֆեդերիկո Ֆաջինի այցը

Նշանակալի իրադարձություն էր «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ, «Intel 4004» միկրոպրոցեսորի ստեղծող Ֆեդերիկո Ֆաջինի այցը Հայաստան։

Երևանում Ֆաջինն արժանացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի  մրցանակի` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած համաշխարհային ներդրման համար: Նրան շնորհվեց նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) պատվավոր դոկտորի կոչում:

Ֆաջինը հատուկ դասախոսությամբ հանդես եկավ համալսարանի ուսանողների և դասախոսների առջև։

7. Microsoft–ի ՏՏ ակադեմիայի բացումը

Microsoft-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի բացման պաշտոնական արարողությունն է կայացել նոյեմբերի 28-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի մասնակցությամբ:

ՏՏ ակադեմիայի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է 2011 թվականի դեկտեմբերի 21-ին Microsoft-ի և ՀՊՃՀ-ի միջև:

ՏՏ ակադեմիայի հիմնական գաղափարը Microsoft ծրագրերով ստաժավորումների անցկացումն է: Ուսանողները կուսումնասիրեն, մասնավորապես, ընկերության պրոդուկտները, ինչպես նաև ծրագրավորումը, ցանցային ապահովումը, Mobile applications-ը։

Ակադեմիայում կարող են ուսում ստանալ ինչպես ՀՊՃՀ-ի ուսանողները, այնպես էլ բոլոր ցանկացողները, սակայն զեղչային համակարգը կգործի միայն տվյալ բուհի ուսանողների համար, և նրանց ուսման վճարը կարող է սիմվոլիկ գումար կազմել:

8. Չիպերի արտադրության գործարան կբացվի Հայաստանում

ՀՀ կառավարությունը և արգենտինական «Կորպորասիոն Ամերիկան» Սիլիկոնյան հովտում անցկացվող ArmTech Կոնգրեսի շրջանակներում Հայաստանում  չիպերի արտադրության գործարանի ստեղծման մասին հուշագիր են ստորագրել։

Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

Հայկական ծագումով արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարում է իրականացնում։

9. Հայաստանում բացվեց Վիկիմեդիա հիմնադրամի ներկայացուցչությունը


Վիկիմեդիա հիմնադրամի պաշտոնական ներկայացուցչությունը բացվեց Հայաստանում։ Վիկիմեդիայի զարգացման համակարգող Սուսաննա Մկրտչյանի հայտը` ներկայացուցչությանը տարածք հատկացնելու մասին, ՀՀ վարչապետին առընթեր ՏՏ զարգացման խորհուրդը քննարկեց հոկտեմբերյան նիստի ժամանակ։  
Այդ ժամանակ Խորհուրդը որոշում ընդունեց մեկ տարի ժամկետով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprises Incubator Foundation, EIF) շենքում Վիկիմեդիա հիմնադրամի պաշտոնական ներկայացուցչությունը  տեղակայելու մասին։

Արդեն պատրաստվել է Վիկիմեդիա–Հայաստան հիմնադրամի կանոնադրությունը։

Վիկիմեդիայի տեղական հիմնադրամներ են գործում աշխարհի 50 երկրներում, ավելի քան 30 երկրներ բանակցություններ են վարում տեղական ներկայացուցչությունների բացման վերաբերյալ։


10. Հայաստանում վաճառքում հայտնվեց առաջին iPhone–ը


Հայաստանում դեկտեմբերի 14-ին մեկնարկեց iPhone 5–ի պաշտոնական վաճառքը։ Orange Armenia ընկերությունը նախնական գրանցում է անցկացրել iPhone 5 ցանկացողների շրջանում, շուրջ 50 մարդ է գրանցվել: Հայ գնորդներին հասանելի են iPhone 5-ի 16 հիշողության ԳԲ և 32 ԳԲ  ծավալով մոդելները։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:58 19.12.2012



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video