Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 2011 թվականի ամենանշանակալի տասը իրադարձություններն ըստ «ԱՌԿԱ» գործակալության

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 2011 թվականի ամենանշանակալի տասը իրադարձություններն ըստ «ԱՌԿԱ» գործակալության

1.      Microsoft նորարարական կենտրոնի բացումը Հայաստանում

Հայաստանում Microsoft նորարարական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունն է կայացել մայիսի 11-ին Երևանում՝ 2009 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի կառավարության և Microsoft կորպորացիայի միջև ստորագրված հիմնական պայմանագրի շրջանակներում:

Նորագույն տեխնոլոգիաներով զինված կենտրոնի հիմնական նպատակն է՝ Հայաստանում նորարարությունների խթանումը, նոր գաղափարների հայտնաբերումը, ՏՏ ոլորտի լուծումների ձևավորումն ու ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում: Բիզնես-մոդելի համաձայն, Microsoft-ն ու գործընկերները կֆինանսավորեն կենտրոնը երեք տարիների ընթացքում, ինչից հետո այն պետք է ինքնազարգացող լինի:


2. Հայաստանում առաջին AdNet.am գովազդային միասնական ցանցի գործարկումը

«All Media»
ընկերությունը սեպտեմբերի վերջին գործարկեց Հայաստանում առաջին՝ AdNet.am գովազդային ցանցը։ AdNet.am հիմնական նպատակը մեկ ընդհանուր գովազդային ցանցում բացառապես որակյալ հայկական Ինտերնետ-ռեսուրսների միավորումն է՝ Ինտերնետ գովազդի առավել արդյունավետ ձևաչափերի օգտագործմամբ։ 

AdNet.am գովազդային կառավարման միասնական համակարգի տեխնիկական գործարկումը կայացել է հունիսի 20-ին, և այսօր այն արդեն միավորում է 12 գործընկերների, որոնք ընդգրկում են հայկական ինտերնետի զգալի մասը: Ցանցը տրամադրում է թարգեթինգի ճկուն գործիքներ, ավելի քան 10 տեսակի հաշվետվությունների ստացման, նպատակային լսարանի սեգմենտավորման, գովազդային բյուջեների կրճատման հնարավորություններ:

 

3. Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի այցը Հայաստան

Սթիվ Վոզնյակը ժամանել է Երևան նոյեմբերի 9-ին՝ «ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն» ՀՀ նախագահի մրցանակը ստանալու համար: Երևանն իրական հանդիսություն էր կազմակերպել նրա պատվին: Երկու օր վաղ առավոտից մարդկանց ամբոխը հավաքվում էր նրա իջևանած հյուրանոցի դռների մոտ:

Մարդիկ ցանկանում էին անձամբ տեսնել այն մարդուն, ով ժամանակին փոխեց մարդկային պատմության ընթացքը: Երկու օրվա ընթացքում Վոզնյակը հասցրել է հանդիպել ՏՏ ոլորտի մասնագտենրի, ուսանողների, գիտնականների, վարչապետի, կառավարության անդամների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հետ այցելել Ծիծեռնակաբերդ և վերջապես, հանդիպել երկրի նախագահի հետ: Apple-ի համահիմնադիր Վոզնյակը՝ խոստացավ հետագայում անպայման վերադառնալ Հայաստան, քանի որ այս այցից հետո նա ընդմիշտ «մասամբ հայ» կմնա: -0-

4. Գերազանցության հայ-հնդկական կենտրոնի բացումը

Նոյեմբերի 7-ին Երևանի պետական համալսարանում կայացել է ՏՏ ոլորտում Գերազանցության հայ-հնդկական կենտրոնի բացումը:

ԵՊՀ-ում Տեղեկատվական և հեռահաղորդակցական ոլորտում հայ-հնդկական գերազանցության կենտրոնի ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2009 թ.-ին: Նախատեսվում է, որ կենտրոնում կգործի Param գերհամակարգիչը (10-40 գիգաֆլոպ արտադրողականություն), որը հնդկական արտադրության է և արժե ավելի քան 1,5 մլն դոլար: Այն կֆինանսավորվի ինչպես կառավարության կողմից, այնպես էլ համալարսանի միջոցների հաշվին: Կրթական կենտրոնի բոլոր սարքավորումները տրամադրում է Հնդկաստանի կառավարությունը:

 

Տեղեկատվության համաձայն՝ կենտրոնի ստեղծման արժեքը գնահատվում է 3 մլն դոլար, որոնցից 2 մլն դոլարը հնդկական կողմի ներդրումներն են, որոնք արդեն իրականացվել են սարքավորումների տեսքով, մնացած միջոցները տրամադրում է հայկական կողմը:

5. Yerevan Hackathon[YAN] 2011 նախագծման առաջին մրցույթ-փառատոնը

Yerevan Hackathon[YAN] 2011 նորարարական գաղափարների, նախագծերի և ծրագրավորման առաջին մրցույթ-փառատոնը Հայաստանում անցկացվել է դեկտեմբերի 17-ին՝ Երևանում: Մրցույթ-փառատոնը նվիրված է եղել Հայաստանի մայրաքաղաքի խնդիրներին և նպատակաուղղված քաղաքացիների մասնակցության խթանմանը դրանց լուծման գործում:

 

Միջոցառումը տևել է 24 ժամ: Yerevan Hackathon[YAN] 2011-ի արդյունքներով մշակվել է տարբեր ոլորտների համար նախատեսված ծրագրային պատրաստի մի շարք նախագծեր, մասնավորապես, տարնսպորտային համակարգի բարելավում, կայանատեղիների բարեկարգում, երթուղիների ժամանակացանկ, կանգառների հայտարարում, զբոսաշրջության խթանում, աղբահանության ընթացակարգի բարելավում, երթևեկության նշանների տեղադրում, քաղաքապետարանի համար միասնական տեղեկատվական հարթակի մշակում, քաղաքային լուսավորության ավտոմատացում և այլն: Մրցույթի արդյունքներով՝ «Լավագույն նախագիծ» անվանակարգի հաղթող է դարձել «Օգնական» թիմը, որը բջջային ներդիր է ներկայացրել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար:

6. Բջջային ներդիրի տարածաշրջանային լաբորատորիայի (m-Lab) բացումը Հայաստանում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Ֆինլանդիայի կառավարության, Nokia ընկերության, Համաշխարհային բանկի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսին Հայաստանում գործարկվել է Արևելյան Եվրոպայի, Հարավային կովկասի և ԱՊՀ երկրների (բացի ՌԴ-ից) համար Բջջային ներդիրի առաջին տարածաշրջանային լաբորատորիան (m-Lab):

Հայաստանում mLab-ը բջջային ներդիրների՝ Nokia-ի նախաձեռնությամբ աշխարհում ստեղծված Տարածաշրջանային հինգ լաբորատորիաներից մեկն է: 

Եվս չորս լաբորատորիաներ գործում են ՀԱՀ-ում, Տանզանիայում, Վիետնամում և Պակիստանում:  Այդ լաբորատորիայի ստեղծումը նշանակում է հայկական տեխնոլոգիաների մուտք Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ երկրների շուկաներ: Լաբորատորիայում տեղական և տարածաշրջանային ընկերություններն ու մասնագետները կկարողանան համագործակցել օգտատերերի ժամանակակից պահանջները բավարարող համապատասխան ներդիրների մշակման նպատակով:

7. «Թումո» ստեղծագործական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի բացումը Երևանում

«Թումո» ստեղծագործական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը բացվել է օգոստոի 16-ին՝Երևանում: «
Թումո» կենտրոնը նախատեսված է 12-18 տարեկան երեխաների տեղեկատվական տեխնոլոգիաներին անվճար ուսուցման համար: Կենտրոնի նպատակն է ծանոթացնել հայ երիտասարդներին առաջատար տեխնոլոգիաների հետ և ուսուցանել դրանք, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց հետաքրքրող ՏՏ ոլորտների առավել խորը ուսումնասիրման համար:

Ուսուցման առաջին փուլը կանցնի հետևյալ ուղղություններով՝ համակարգչային խաղերի մշակում, Digital Media ձևաչափի ֆիլմեր, վեբ-դիզայն, անիմացիա: Ամենատաղանդավոր սաները 1-2 տարի անց կանցնեն երկրորդ փուլ և կօգնեն մասնագետներին ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում, կենտրոնի՝ 4 հազար քառակուսի մետր մակերեսով երկրորդ հարկում կա ինկտուբատոր-լաբորատորիա, ստուդիաներ և անձնական գրասենյակներ: Լավագույն սաների աշխատանքները ներկայացվեն ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: 

Սաները նաև հնարավորություն կստանան մասնակցել տարատեսակ միջազգային մրցույթներին և այնպիսի ընկերությունների թրեյնինգների, ինչպիսիք են Pixar-ը և Disney-ը: Կենտրոն կհրավիրվեն լավագույն մասնագետներ, այս կամ այն ոլորտի հայտնի ներկայացուցիչներ:

8. Համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջին հայկական բաց առաջնությունը

Հունիսին ամփոփվել են Համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջին հայկական բաց առաջնության արդյունքները: «Անի» եռաչափ խաղը ճանաչվել է լավագույնը: Մրցույթն առաջին անգամ անցկացվել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախաձեռնությամբ Orange Armenia ընկերության հետ համագործակցությամբ՝ նոր տաղանդների, համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտի զարգացման, ինչպես նաև միջազգային շուկա մուտք գործելու նպատակով:


9. Հայաստանն առաջինն է տարածաշրջանում սկսել iPhone 4S-ի պաշտոնական վաճառքը

Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շրջանում նոյեմբերին տեղական շուկայում վաճառքի ներկայացրել iPhone 4S-ի պաշտոնական մոդելը: iPhone 4S-ի առաջին խմբաքանակը 500 հատի չափով նույն օրը վաճառքի է հանվել Հայաստանում Orange-ի 30 խանութներում: Միաժամանակ IPhone.am ընկերությունը, որը Հայաստանում  Apple-ի պաշտոնական ներկայացուցչություն չէ, սկսել է iPhone 4S-ի ոչ պաշտոնական վաճառքը հայկական շուկայում դեռ հոկտեմբերի 24-ից:

10. Պրովայդերների առաջին միաձուլումը

Հայկական երկու ինտերնետ-ընկերությունները՝ UCom-ն ու Netsys-ը, սեպտեմբերի 6-ին հայտարարել են միավորման մասին՝ չհրապարակելով գործարքի մանրամասները: Ավելի ուշ՝ հոկտեմբերին, հայտարարվել է, որ հայկական iCON Communications պրովայդերի բաժնետոմսերը նույնպես ամբողջությամբ կանցնեն Ucom-ին: Ինչպես Netsys-ի դեպքում, այդպես էլ այս դեպքում գործարքի մանրամասները չեն հաղորդվում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:20 23.12.2011



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video