Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 2013 թ.–ի տասը ամենանշանակալի իրադարձությունները` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 2013 թ.–ի տասը ամենանշանակալի իրադարձությունները` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն, իրավամբ, ճանաչվել է առավել հեռանկարային և բուռն զարգացողը ողջ աշխարհում։ Հայաստանը ևս ներառել է այս ոլորտը իր առաջնահերթությունների ցանկում։ Հավատարիմ մնալով սեփական ավանդույթներին` «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2013 թ.–ին տեղի ունեցած տասը ամենանշանակալի իրադարձությունները։  

1. Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է ազատ Ինտերնետ ունեցող երկրների շարքում'

Ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունը ցանցում 2013» (Freedom on the Net 2013) ամենամյա զեկույցի` Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է ազատ Ինտերնետ ունեցող երկրների շարքում։ Զեկույցի համաձայն` Հայաստանում Ինտերնետ հասանելիությունն էապես բարելավվել է վերջին մի քանի տարիներին: Միաժամանակ զեկույցի հեղինակները նշում են Հայաստանի բնակչության շրջանում քաղաքացիների ինտերնետ-գրագիտության բարելավման ջանքերի ոչ բավարար լինելը։

Միաժամանակ հայկական ՏՏ ոլորտը 2013 թ.–ի ընթացքում զգալիորեն բարելավել է իր դիրքերը մի շարք միջազգային վարկանիշների համաձայն։ Մասնավորապես, Հայաստանը զբաղեցրել է 82–րդ տեղը Համաշխարհային տնտեսական համաժողովի Ցանցային պատրաստվածության ցուցիչում` 12 միավորով բարելավելով իր դիրքերը։ «Նորարարությունների գլոբալ ցուցիչ 2013» զեկույցի տվյալների համաձայն` 2013թ.–ին Հայաստանը նորարարությունների ցուցիչով 10 կետով բարձրացել է և 142 երկրների ցանկում զբաղեցրել 59–րդ հորիզոնականը։ Միաժամանակ Հայաստանում համակարգչահենության մակարդակը յոթ տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան 10 տոկոսով և վերջին տվյալների համաձայն` հասել է 87 տոկոսի։ NetIndex.com–ի գնահատականի համաձայն` Հայաստանը ինտերնետի արագությամբ (7.23 Մբիթ/վ) զբաղեցրել է 79–րդ տեղը աշխարհի 182 երկրների ցանկում։  
2 Հայաստանում ստեղծվել է առաջին վենչուրային հիմնադրամը

«Granatus ventures» վենչուրային հիմնադրամի գրանցումը սկսվել է 2013 թվականի հուլիսին Հայաստանում` սինգապուրահայ ձեռնարկատեր Պիեռ Հենեսի նախաձեռնությամբ: Ֆոնդի գործընկերը Երևանում «Էկոնոմիկա և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանն է, իսկ Լոնդոնում` «Soros Fund Management»-ի նախկին ֆինանսական տնօրեն, վենչուրային գործարար Երվանդ Սարգսյանը: Ենթադրվում է, որ «Granatus ventures»-ը միջոցներ կներդնի ՏՏ ոլորտի սթարթափ ընկերությունների զարգացման մեջ ոչ ավելի քան հիսուն տոկոս բաժնեմասի մասնակցության տեսքով: Զարգացմանը զուգընթաց ընկերությունը ծրագրում է աստիճանաբար ետ գնել իր բաժնեմասը:

ՀՀ կառավարությունը հայտարարել է «Granatus Ventures Foundation I» ՓԲԸ—ի 9 հազար բաժնետոմսերի ձեռք բերման մտադրության մասին, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 3,3 մլն դոլար։ Հիմնադրամի կապիտալում նախատեսված մասնավոր ներդրումները կկազմեն 3 մլն դոլար։

3. Ucom–ը կմտնի շարժական ինտերնետի շուկա

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ է տվել Ucom ընկերությանը տրամադրել շարժական կապի ծառայություններ։ Արտոնագիրն ուժի մեջ է մտնում 2013 թվականի նոյեմբերից` մինչև 2018 թվականի օգոստոսի 6–ը։ Բջջային կապի ծառայությունների կոմերցիոն գործարկումը նախատեսված է 2015 թ.–ի հունվարի 1–ից ոչ շուտ։ Արտոնագիրն ընկերության համար կարժենա 6 մլրդ 225 մլն դրամ։ Ըստ արտոնագրի պայմանների` մեկ տարվա ընթացքում ընկերությունը պարտավոր է Երևանում և նրա հարակից տարածքներում լայնաշերտ անլար ինտերնետի ծածկույթ ապահովել։ Երկամյա ժամկետում ընկերությունը պետք է նաև նմանատիպ ցանցով ապահովի հանրապետության մարզերի 80 տոկոսը և երկրի հիմնական կապուղիները, որոնց թվում են Սևանը, Ծաղկաձորը, Ջերմուկը, Դիլիջանը, ինչպես նաև Երևանն այդ քաղաքներին կապող ուղիները, ինչպես նաև 95 տոկոսանոց ծածկույթ ապահովի Երևանն ու Ջերմուկը կապող ուղիները։ Փաստորեն ընկերությունը 2015 թ.–ից կսկսի շարժական ինտերնետի ծառայությունների լայն շրջանակ մատուցել։ Հայաստանում շարժական ինտերնետի ցանցի ստեղծման գործում Ucom–ի ներդրումները կկազմեն մի քանի տասնյակ միլիոն դոլար։

4. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հայկական ազգային ինժեներական լաբորատորիաների բացումը

 
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ)։ 6.1 մլն դոլար արժեքով հայկական ազգային ինժեներական լաբորատորիա է ստեղծվել։ Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՆ–ի, ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան, USAID–ի և ՀՊՃՀ–ի կողմից National Instruments ընկերության աջակցությամբ, որն ամբողջովին ապահովել է լաբորատորիայի տեխնիկական վերազինումը։ Հայկական ազգային ինժեներական լաբորատորիաների ստեղծման ծրագրի նպատակն է ուժեղացնել երկրի ինժեներական ոլորտի կրթական հնարավորությունները ՀՊՃՀ–ի կրթական և հետազոտական կառույցների արդիականացման բազայի հիման վրա տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացման միջոցով։ Լաբորատորիաները կապահովեն բուհի վեց ֆակուլտետների ուսանողներին (ամեն տարի ավելի քան 2000 ուսանող), որոնց հնարավորություն կընձեռվի համատեղել տեխնիկական դասընթացներն ու հետազոտական աշխատանքները։

5. Հայաստանում բացվել են Կասպերսկու լաբորատորիայի, Autodesk ընկերության և IBM–ի հեղինակավոր կենտրոնները


Կասպերսկու լաբորատորիայի արտոնագրման երկու կենտրոն է բացվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ)։ Autodesk կորպորացիան կրթական կենտրոն է բացել ՀՊՃՀ–ում, որտեղ կներդրվեն նոր կրթական դասընթացներ և ծրագրեր։ Բացի այդ, երկրում կբացվի նաև Autodesk կորպորացիայի ներկայացուցչությունների ցանցը։ Սլավոնական երկրներից հետո Հայաստանը ԱՊՀ տարածքում առաջին երկիրն է, որտեղ կորպորացիան մտադիրր է լայնածավալ գործունեություն իրականացնել և կրթական ծրագրերի միջոցով ապահովել ժամանակակից ծրագրային փաթեթների հասանելիությունը։

Նախատեսվում է նաև հայկական բուհերում BM–ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն (Center for IBM Innovative Solutions and Technologies) ստեղծել։ Այդ նպատակով արդեն ընտրվել է չորս համալսարան, դրանք են` Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի եվրոպական համալսարանն ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։  

6. Digitec Expo 2013–ի ժամանակ ներկայացվել են առաջին հայկական պլանշետներն ու սմարթֆոնները

Հոկտեմբերին Digitec Expo 2013 ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են առաջին համատեղ հայ–ամերիկյան արտադրության պլանշետները։ Հայաստանում փորձնական հավաքված առաջին պլանշետի տերը դարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Պլանշետների արտադրող «Technology and Science Dynamics Inc/Armtab Technology» ընկերությունը կառավարության որոշմամբ առաջնային թույլտվություն է ստացել «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ–ի տարածքում գործող ազատ տնտեսական գոտում 3 տարով գործունեություն իրականացնելու համար։ Նախագծում արված ընդհանուր ներդրումներն առաջին երեք տարվա ընթացքում կկազմեն մոտ 6,7 մլն դոլար։ Ըստ բիզնես ծրագրի` ընկերությունը պլանշետներ է հավաքելու և ծրագրեր է տեղադրելու։ Գործունեության առաջին տարում ընկերությունը պատրաստվում է վաճառել 10 հազար պլանշետ, երկրորդ և երրորդ տարում` համապատասխանաբար 30 և 50 հազար։ Աստիճանաբար Հայաստան կտեղափոխվեն պլանշետների մշակման և արտադրության բոլոր գործընթացները։ Ընկերությունում նաև չբացառեցին ԱՏԳ–ից դուրս ստորաբաժանում ստեղծելու հնարավորությունը` հայկական ներքին շուկայի հետ աշխատելու համար։

7. Արբանյակային ծրագիրը Հայաստանում

Տարեսկզբին Հայաստանն ու Ռուսաստանը հայտարարեցին տիեզերական ոլորտում համագործակցության հաստատման մասին, ինչի կապակցությամբ Հայաստանում հիմնադրվեց «Հայտիեզերք» ընկերությունը։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի կապի և հեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման, ինչպես նաև Բյուրականի աստղադիտարանի հիման վրա տիեզերական գիտական ուսումնասիրությունների կազմակերպման մասին է։

Համագործակցության ծրագրի շրջանակներում տիեզերական աղբի վերահսկման նպատակով Բյուրականի աստղադիտարան կբերվի երեք աստղադիտակ։ Չինական Poly Group ընկերությունը, կանադական MDA ընկերությունը և մի շարք գերմանական ընկերություններ հետաքրքրություն են հայտնել ծրագրում մասնակցելու հարցում։

8. Հայկական շուկայի տեխնոլոգիական նորույթները` Galaxy S4, Office 365, iPhone 5S, iPhone 5C

 
Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S4–ը հայկական շուկայում։ Galaxy S4–ն ավելի բարակ է և ավելի մեծ է Galaxy S3–ից, ունի 5 դյույմանոց Super AMOLED HD դիսփլեյ` 1920 х1080 թույլտվությամբ, քաշը 130 գրամ է։ Այն ունի LTE (չորրորդ սերնդի ցանց), երկու տեսախցիկ` 13 մեգապիկսել և 2 մեգապիկսել ճակատային։

Բացի այդ, Microsoft–ը Հայաստանում պաշտոնապես գործարկել է Office 365–ի ամպային ծառայությունները։ Նոր առաջարկը թույլ է տալիս օգտատերերին տեղադրել արտոնագրված գրասենյակային փաթեթ միանգամից հինգ տնային համակարգիչների վրա մեկ բաժանորդագրության միջոցով։

Office 365–ը ներառում է Exchange սերվերում բիզնես դասի փոստը` դրան հատուկ բոլոր հնարավորություններով, Sharepoint պորտալն ու հրապարակային այցեքարտ–կայքը` էջերի պարզ կոնստրուկտորով, Lync մեսենջերը, որը թույլ է տալիս փոխանակել ոչ միայն տեքստային արտահայտություններ, այլև անցկացնել տեսահամաժողովներ և ձայնային համաժողովներ, Microsoft Office Professional Plus–ը։

Orange Armenia ընկերությունը, որը Հայաստանում Apple–ի պաշտոնական գործընկերն է, նոյեմբերի սկզբին հայտարարել է հայկական շուկայում iPhone 5S և iPhone 5C հեռախոսների վաճառքի պաշտոնական մեկնարկի մասին։ Մասնավորապես ներկայացվել են միայն մուգ մոխրագույն iPhone 5S–ը` 16 ԳԲ հիշողությամբ, իսկ հետագայում կներկայացվեն նաև ոսկեգույն և սպիտակ տարբերակները։ Իսկ 16 ԳԲ հիշողությամբ iPhone 5C–ն ներկայացված է կապույտ, դեղին և սպիտակ գույներով։

9. iOS 7–ի համար նախատեսված առաջին հայատառ ստեղնաշարն ու PicsArt հավելվածը հայտնվել են Apple Store–ում

Հայաստանում iOS 7 օպերացիոն համակարգի համար նախատեսված առաջին հայատառ ստեղնաշարն է ստեղծվել և տեղադրվել Apple Store հավելվածի առցանց խանութում։ Հայատառ ստեղնաշարը նախատեսված է Apple iOS 7 օպերացիոն համակարգով աշխատող բոլոր սարքերի համար` iPad, iPhone և iPad Touch։ Այն կարելի է բեռնել 1 դոլարով։ Ծրագիրն ունի գործառույթների լայն շրջանակ, մասնավորապես, այն թույլ է տալիս հաղորդագրություններ ուղարկել հայերեն, օգտագործել հայերեն տառերը որոնողական համակարգերում, գրել հայատառ չատերում և Facebook ու Twitter սոցցանցերում։ Ստեղնաշարն ունի դասավորության երեք տարբերակ` phonetic, typewriter և արևմտահայերեն։

Հայկական սթարթափի մշակած PicsArt հավելվածը, որը նախատեսված է լուսանկարներ մշակելու համար, տեղադրվել է Apple App Store–ում` հասանելի դառնալով iPhone–ի տերերի համար։ Սկզբնական փուլում Android հարթակում հավելվածը գործարկվել է Google Play–ում և այդ պահից բեռնվել է 35 մլն անգամ։ Հավելվածը մշակվել է 2011 թվականի նոյեմբերին start-up ընկերության կողմից, որի 20-25 աշխատակիցներ աշխատում են Հայաստանում, 6–ը` Հայաստանի սահմաններից դուրս, մասնավորապես` Կալիֆոռնիայում։

10. Հայոց ցեղասպանության վիրտուալ թանգարանի բացումը

Հայոց ցեղասպանության վիրտուալ թանգարանն ու վիրտուալ հուշարձանը բացվել է Երևանում ողբերգական իրադարձությունների 98–րդ տարելիցի կապակցությամբ։ Նախագիծը հնարավորություն է տալիս վիրտուալ կերպով այցելել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ, ինչպես նաև ծանոթանալ այնտեղ ներկայացված փաստաթղթերին, լուսանկարներին և այլ նյութերի, որոնք վկայում են 1915 թ.–ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստի մասին։ Նախատեսվում է, որ 2014 թ.–ի վերջին Հայոց ցեղասպանության վիրտուալ թանգարանը հասանելի կլինի նաև սմարթֆոնների և պլանշետների համար հավելվածի տեսքով` Android և iOS օպերացիոն համակարգերի հիման վրա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:56 26.12.2013



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video