Հայաստանի բջջային կապի օպերատորների նոյեմբերյան նորությունները

Հայաստանի բջջային կապի օպերատորների նոյեմբերյան նորությունները

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող  www.teleсom.arka.am կայքը երկրի բջջային օպերատորների գործունեության տեսության նոր գործարկված ձևաչափի շրջանակներում  ներկայացնում է նախորդ ամսվա հերթական տեսությունը։  
Ամեն ամիս կայքում կներկայացվի բջջային կապի օպերատորների հիմնական նորությունների ընտրանին, որոնց մասին հայտարարվել է նախորդ ամիս։ Նման կերպ մենք ցանկանում ենք մեր ընթերցողներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ հեռահաղորդակցական շուկայում գոյություն ունեցող նորույթներին «մեկ պատուհան» ձևաչափի միջոցով։ 

Նոյեմբերի ընթացքում բջջային կապի հայկական օպերատորները շուկայում առաջարկել են նոր սակագներ և ծառայություններ։ Մենք ձեզ համար պատրաստել ենք հիմնական նորությունների ընտրանին, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են երեք օպերատորների բաժանորդներին։ Բացի այդ մենք տեսության մեջ ներառել ենք առավել ակտուալ նորությունները, որոնք ներկայացվել են նոյեմբերին բջջային կապի ոլորտում։

 «ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline )

«ԱրմենՏել» ընկերությունն ընդլայնել է 3G ծածկույթը Հայաստանի հյուսիսային շրջանում

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) ցանցի ընդլայնման աշխատանքների արդյունքում ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղում համայնքի բնակիչներին հասանելի են դարձել 3-րդ սերնդի, այդ թվում նաև 3G բջջային  ինտերնետ ծառայությունները։ Բացի այդ, «ԱրմենՏել» ընկերությունն համայնքում իրականացրել է GSM-ցանցի ծածկույթի բարելավման աշխատանքներ:

«ԱրմենՏել»  ընկերությունը վերջերս Դիլիջան քաղաքում 3G ցանցի արդիականացման աշխատանքների ավարտի արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնել է գրեթե 30 ք կիլոմետրով, իսկ  ծածկույթի որակը՝ երեք անգամ: «ԱրմենՏել» ընկերության կողմից կազմակերպված մամլո-շրջագայության ընթացքում ընկերության տեխնիկական բլոկի ներկայացուցիչները լրագրողներին ցուցադրել են Beeline 3G ցանցի ծածկույթի քարտեզը և արագության հնարավորությունները, ինչից  հետո ընկերության ներկայացուցիչներին և հայկական լրատվության դաշտին հնարավորություն է ընձեռվել իրենց սեփական սմարթֆոնների և պլանշետների օգնությամբ ինքնուրույն չափումներ անցկացնել։

Դիլիջան տանող թունելից դուրս գալուց ներկաների սարքերը 2,3 ՄԲ/վ մակարդակում 3G ինտերնետի արագություն ցույց տվեցին, և քաղաքին մոտենալիս  այն աստիճանաբար աճում էր։ Արդեն քաղաքի կենտրոնում արագությունը հասել էր 2,5 ՄԲ/վ, ընդ որում ներբեռնման արագությունն ավելացավ` 0,38–ից հասնելով 1,27 ՄԲ/վ–ի։ Այսպիսով, ընկերությունը Դիլիջանում և մոտակա համայնքներում` անգամ մինչև Թեղուտ, երրորդ սերնդի ցանցի 100%-ծածկույթ ապահովեց։

«ԱրմենՏելը» կրկնապատկել է ինտերնետի արագությունը «Hi-Line» ծառայության մի շարք բաժանորդների համար

«ԱրմենՏել» ընկերությունը  հայտարարում է Hi-Line բաժանորդների համար ինտերնետի արագության ավելացման ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի առաջին փուլում, 2013թ-ի նոյեմբերի 15-ին, Hi-Line այն բաժանորդներն, որոնց ինտերնետ կապուղիների թողունակությունը կազմում է 1Մբ/վ, նրանց ինտերնետ արագությունը կավելանա կրկնակի՝ մինչև 2 Մբ/վ:

«ԱրմենՏելը» հայալեզու բջջային հավելվածների ստեղծման մրցույթ է հայտարարել  

«ԱրմենՏել» ընկերությունը «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի հետ համատեղ AppCON 2013 միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է հայալեզու բջջային հավելվածների ստեղծմանն ուղղված ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում կազմակերպիչները հրավիրում են ՀՀ տարածքում գործող անհատներին և կազմակերպություններին ներկայացնել բջջային բովանդակության զարգացմանն ուղղված համագործակցության առաջարկ։ Ծրագիր-առաջարկները կարող են ներկայացվել սկսած սույն թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 31-ը:  

VivaCell-MTS

VivaCell-MTS –ը բաժանորդներին առաջարկում է USB մոդեմը ձեռք բերել նոր գնով

VivaCell-MTS բջջային օպերատորը առաջարկում է «ՄՏՍ կոնեկտ E1820» USB մոդեմը ձեռք բերել առավել մատչելի գնով՝ վճարելով 40 000 դրամ նախկին 57 900 դրամի փոխարեն: Իսկ «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ սակագնային պլաններից մեկին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում այս մոդեմը կտրամադրվի անվճար:

VivaCell-MTS– ը հայտնաբերել և դադարեցրել է Երևանի կենտրոնում իր ցանցերի անօրինական հասանելիությունը


VivaCell-MTS բջջային օպերատորը հայտնաբերել և դադարեցրել է Երևանի կենտրոնում անօրինական սարքավորման միջոցով իր ցանցերի անօրինական հասանելիությունը։ Անօրինական հասանելիության պատճառով VivaCell-MTS -ի բաժանորդները որոշակի դժվարությունների էին հանդիպում Երևանի կենտրոնական հատվածում, ներառյալ Իսահակյան, Թումանյան, Աբովյան, Տերյան, Մոսկովյան փողոցներին, ինչպես նաև «Կասկադ» համալիրի և մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքներում: VivaCell-MTS –ը տեղեկացնում է, որ հետագայում ևս ընկերությանը հատկացված հաճախականություններին միջամտող սարքերի չարտոնված և անօրինական տեղադրման ու օգտագործման դեպքում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ օրինական քայլերը՝ անօրինական սարքերի գործունեությունը կանխելու և դադարեցնելու համար:

VivaCell-MTS–ն ավելացրել է գերարագ ինտերնետի փաթեթները

VivaCell-MTS բջջային օպերատորը Հայաստանում գործարկել է գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթներ «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ սակագնային պլանների բաժանորդների համար, ովքեր ամսական կստանան գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթներ՝ միևնույն ամսավճարի դիմաց։ Մասնավորապես, «ՄՏՍ կոնեկտ 256» սակագնային պլանի նոր փաթեթը կնախատեսի 2 ԳԲ ներբեռնում և վերբեռնում ավելի վաղ գործող 1 ԳԲ–ի փոխարեն, «ՄՏՍ կոնեկտ ուսանողական» փաթեթը կնախատեսի 7 ԳԲ ավելի վաղ գործող 5 ԳԲ–ի փոխարեն, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթը կնախատեսի 15 ԳԲ ներբեռնում և 10 ԿԲ վերբեռնում ավելի վաղ գործող համապատասխանաբար 10 ԳԲ–ի և 5 ԳԲ–ի փոխարեն, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ +» փաթեթը կտրամադրի 30 ԳԲ ներբեռնում և 20 ԳԲ վերբեռնում ավելի վաղ առաջարկվող համապատասխանաբար 20 ԳԲ–ի և 10 ԳԲ–ի փոխարեն։

VivaCell-MTS -ը մինչև 21 ՄԲ/վ արագությամբ USB մոդեմ է ներկայացրել

VivaCell-MTS –ը ներկայացրել է «ՄՏՍ կոնեկտ MF 710» HSUPA/HSDPA/UMTS/EDGE/GSM տեխնոլոգիաներն ապահովող նոր USB մոդեմը, որը թույլ է տալիս համակարգչի միջոցով օգտվել անլար շարժական ինտերնետից։ Մոդեմի արժեքը 18 000 դրամ է: «ՄՏՍ կոնեկտ MF 710» USB մոդեմի միջոցով ապահովվող ինտերնետի առավելագույն արագությունը ներբեռնման համար կազմում է 21.6 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման համար՝ 11 Մբիթ/վրկ:

Orange Armenia


Orange–ը Հայաստանում պաշտոնապես վաճառքի է հանել iPhone 5S և iPhone 5C հեռախոսները

Orange Armenia ընկերությունը, որը Հայաստանում Apple–ի պաշտոնական գործընկերն է, նոյեմբերի սկզբին հայտարարել է հայկական շուկայում iPhone 5S և iPhone 5C հեռախոսների վաճառքի պաշտոնական մեկնարկի մասին։ Մասնավորապես ներկայացվել են միայն մուգ մոխրագույն iPhone 5S–ը` 16 ԳԲ հիշողությամբ, իսկ հետագայում կներկայացվեն նաև ոսկեգույն և սպիտակ տարբերակները։ Orange Armenia–ն Apple–ի հետ իր բացառիկ գործընկերության շնորհիվ կտրամադրի նաև սմարթֆոնների երաշխիքային և hետերաշխիքային սպասարկում։ Ընկերությունից նաև նշեցին, որ ընկերությունը քննարկում է հին iPhone –ները նորով փոխարինելու ծրագրին մասնակցելու հնարավորությունը։

Orange Armenia–ն «My Orange» բջջային հավելված է գործարկել

Orange Armenia–ն հայկական շուկայում քառամյա գործունեության կապակցությամբ առաջին անգամ Հայաստանում «My Orange» բջջային հավելված է գործարկել, որը թույլ է տալիս հեշտությամբ կառավարել հաշիվը և օգտվել ժամանցի կազմակերպման ծառայություններից։ Հավելվածն անվճար է և թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին օն–լայն ռեժիմում ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը և այլն։

Orange Armenia–ն բջջային կապի նոր սակագներ է ներկայացրել

Orange Armenia ընկերությունը հայկական շուկայում քառամյա գործունեության կապակցությամբ Հայաստանում բջջային կապի նոր կանխավճարային սակագնային պլաններ է առաջարկում։ Բոլոր այն բաժանորդները, ովքեր նախընտրում են կանխավճարային ծառայությունները, այսուհետ կկարողանան օգտվել ընկերության  «Orange Բարև», «Սուպեր Պարզ» կամ «Orange մեկ» նոր սակագնային պլաններից` ըստ բաժանորդների նախասիրությունների։ Ընկերության բոլոր բաժանորդները կկարողանան ինչպես պահպանել իրենց գործող սակագնային պլանները, այնպես էլ նորին անցնել` վճարելով 500 դրամ։

Orange Armenia–ն բջջային հեռախոսների ապահովագրման ծառայություն է առաջարկել

Orange Armenia բջջային օպերատորը և «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը Հայաստանում բջջային հեռախոսների ապահովագրման նոր ծառայություն են գործարկել` Orange խանութներից դրանք գնելիս։ Ծառայությունն առաջարկում է ոչ միայն վնասի ապահովագրում, այլև այն դեպքերի, որոնք նախատեսված չեն երաշխիքային սպասարկմամբ, մասնավորապես` հեռախոսը վնասելու, այն գողանալու, կորցնելու դեպքերը։ Միաժամանակ ապահովագրությունը կծածկի ոչ միայն կորած հեռախոսի արժեքը, այլ նաև դրա օգնությամբ չարագործների կողմից կատարված զանգերը։

MNP ծառայության ներդնում (Mobile Number Portability – MNP)

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն` Հայաստանում բջջային հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի (MNP) ներդնումը հետաձգվել է մինչև 2014 թ.–ի ապրիլ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կարգավորիչի կողմից` հաշվի առնելով MNP համակարգի ներդրմանը պատրաստվելու հարցում որոշ տեխնիկական խնդիրները։ Նախատեսվում էր, որ MNP ծառայությունը, որը թույլ է տալիս բաժանորդներին պահպանել բջջային հեռախոսահամարը բջջային կապի մի օպերատորից մյուսին անցնելիս, կներդրվի 2014 թ.–ի հունվարից։

Orange Armenia–ի գնահատմամբ` MNP–ի ներդնումը ընկերության համար կարժենա 1 մլն եվրոյից մի փոքր քիչ։ «ԱրմենՏել» ընկերությունը դեռևս ձեռնպահ է մնում ներդրումների ծավալը գնահատելուց` նշելով, որ Հայաստանում MNP ծառայության ներդնումից հետո շեշտը կդնի բաժանորդներին լավ ծառայություններ մատուցելու վրա։  

Նոր խաղացող շուկայում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի սկզբին Ucom ընկերությանը տրամադրեց 801-811 ՄԳց և 842-852 ՄԳց ռադիոհաճախականության վրա բջջային կապի ծառայությունների տրամադրման արտոնագիր, որի արժեքը կազմում է 6 մլրդ 225 մլն դրամ (մոտ 15,36 մլն դոլար, «ԱՌԿԱ»)։ Նախատեսվում է, որ 2015 թ.–ից ընկերությունը կսկսի տրամադրել շարժական ինտերնետի ծառայությունների լայն շրջանակ։ Միաժամանակ ընկերությունում չեն բացառել հետագայում ստացված հաճախականությունների հիման վրա բջջային կապի ձայնային ծառայություններ տրամադրելու հնարավորությունը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:32 09.12.2013



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video