Հայաստանում գործող բջջային կապի օպերատորների հունիսյան նորությունները

Հայաստանում գործող բջջային կապի օպերատորների հունիսյան նորությունները

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հեռահաղորդակցությանն ու բարձր տեխնոլոգիաներին վերաբերող նորություններ հրապարակող www.teleсom.arka.am պորտալը ներկայացնում է Հայաստանի բջջային օպերատորների հերթական տեսությունը, որտեղ ներկայացվում է նրանց գործունեությունը հունիսի ընթացքում։ Հիշեցնենք, որ կայքում ամեն ամիս հրապարակվում է բջջային կապի երեք օպերատորների նախորդ ամսվա հիմնական լուրերի ընտրանին, և ընթերցողը կարողանում է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի նորույթներին ծանոթանալ «մեկ պատուհան» ձևաչափով։

Այս տեսությունն ընդգծում է բջջային կապի հայկական օպերատորների առաջարկվող նոր սակագներն ու ծառայությունները, ինչպես նաև առավել կարևոր լուրերը, որոնց մասին բջջային կապի ոլորտում խոսվել է հունիսի ընթացքում։
 
«ԱրմենՏել» ընկերություն (ապրանքանիշը` Beeline)
 
MNP ծառայության գործարկման երկու ամսում Beeline ցանց է տեղափոխվել 2881 բաժանորդ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ամփոփում է շարժական կապի համարների տեղափոխելիության (MNP) ծառայության արդյունքները և հայտնում, որ սկսած սույն թվականի ապրիլի 1-ից մինչև օրս Beeline ցանց է տեղափոխվել 2881 բաժանորդ: Նույն ժամանակահատվածում յոթ տասնյակից ավել բաժանորդ օգտվել է համարների տեղափոխելիության ծառայությունից, սակայն կրկին վերադարձել է Beeline ցանց և այժմ օգտվում է «ԱրմենՏել» ընկերության ծառայություններից։

«ԱրմենՏել» ընկերությունը գործարկեց շարժական ինտերնետի «Անսահմանափակ ինտերնետ Regular» և «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունները

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի «Անսահմանափակ ինտերնետ Regular» և «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունների գործարկման մասին։ Այս ծառայությունները հնարավորություն են ընձեռում Beeline շարժական կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին 30 օրվա ընթացքում մուտք գործել Ինտերնետ առանց մեգաբայթային տարիֆիկացման։

«Անսահմանափակ ինտերնետ Regular» ծառայության ամսական բաժանորդային վարձը 2000 դրամ է, իսկ «Անսահմանափակ ինտերնետ Premium»-ի ամսական վարձը՝ 3500 դրամ։

Beeline–ի բաժանորդները Պրահա, Դուբայ և Իտալիա ուղևորվելու հնարավորություն են ստանում

Beeline-ը,  NURCARD-ը և Արդշինիվեստբանկը խաղարկում են երեք տուրիստական ուղեգիր դեպի Պրահա, Դուբայ և Իտալիա, ինչպես նաև հեռուստացույցներ և սմարթֆոններ։

Մրցանակները կխաղարկվեն «365 օր NURCARD-ի հետ» ակցիայի շրջանակում, որը կտևի մինչև 2015թ–ի մայիսի 25-ը։ Ակցիային կարող են մասնակցել Beeline–NUR կանխավճարային սակագնային փաթեթի այն բաժանորդները, ովքեր հանդիսանում են MasterCard NurCard–ի սեփականատեր։    

Ակցիային մասնակցելու համար Beeline–NUR սակագնային փաթեթի բաժանորդները պետք է օգտվեն շարժական կապի ծառայություններից ոչ պակաս քան 500 դրամի չափով մեկ ամսվա ընթացքում, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա ընթացքում MasterCard NurCard-ով իրականացնել անկանխիկ գործարքներ NURCARD-ի 5 և ավել գործընկերների մոտ։ Սկսած 2014թ–ի մայիսի 25-ից, եռամսյակը մեկ կընտրվեն 100 լավագույն մասնակից, որոնց կնվիրվեն տարբեր իրեր կենցաղային տեխնիկայից: 2015թ–ի մայիսի 25-ին կամփոփվեն ակցիայի արդյունքները և կընտրվեն 9 լավագույն մասնակից։ Երեք մասնակից կստանան տուրիստական ուղևորություն դեպի Պրահա, Դուբայ, Իտալիա, երեքը՝ հեռուստացույց, և ևս երեք մասնակից նոր սերնդի սմարթֆոն։

«ԱրմենՏելը» գործարկեց My Beeline Armenia բջջային հավելվածը
 
«ԱրմենՏել» ՓԲԸ–ի My Beeline Armenia շարժական հավելվածը հասանելի դարձավ հունիսին։ My Beeline Armenia–ն հատուկ շարժական հավելված է` նախատեսված սովորական օգտատերերի համար, որը թույլ է տալիս հեշտությամբ իմանալ հաշվեկշիռը, միացնել և անջատել ծառայությունները, փոխել դրանք, ստանալ ամենաթարմ նորություններն ու այլ ծառայություններ, որոնք շատ հարմար են հաճախորդների համար։ Բաժանորդները կարող են հավելվածը ներբեռնել iOs–ի, Android–ի և Windows–ի համապատասխան մարկետներից, իսկ Sybian–ի համար` ընկերության պաշտոնական կայքից։
 
«ԱրմենՏելը» գործարկեց նոր «All in 1500» սակագնային փաթեթը

«ԱրմենՏելը» ընդլայնել է շարժական կապի հետվճարային սակագնային փաթեթների շարքը՝ համալրելով նոր «All in 1500» սակագնային փաթեթով։ Միանալով «All in 1500» սակագնային փաթեթին և վճարելով ամսական 1500 դրամ՝ Beeline բաժանորդները կարող են 10.000 րոպե խոսել Beeline ցանցի ներսում։ Սակագնային փաթեթով նախատեսված է նաև 150 ՄԲ շարժական ինտերնետ և 50 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր:

VivaCell-MTS
 
VivaCell-MTS–ը ներկայացրել է «ՄՏՍ Hay-Fi» շարժական մոդեմը

VivaCell-MTS բջջային օպերատորը ներկայացրել է 42,2 Մբիթ/վրկ արագությամբ «ՄՏՍ Hay-Fi» շարժական մոդեմը։ Մոդեմն ապահովում է շարժական ինտերնետ և թույլ է տալիս կիսել այն ընկերների, ընտանիքի ու գործընկերների հետ: Գրպանում տեղավորվող այս հարմար սարքի առավելություններն են` ինտերնետի և ներքին ցանցի հնարավորություն` մինչև 10 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր և այլն), պաշտպանված ներքին ցանց և ինտերնետ, անմիջապես համակարգչից SMS ուղարկելու և ստանալու հնարավորություն:

Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32 000 դրամ:

«Super BIT» անսահմանափակ ինտերնետի նոր ծառայությունը VivaCell-MTS–ից
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են ընտրել օրական 100 ՄԲ գերարագ ինտերնետ փաթեթ տրամադրող Super BIT ծառայությունը՝ 1 օր կամ 30 օր գործողության ժամկետով և օգտվել անսահմանափակ ինտերնետի բազմաթիվ հնարավորություններից։

«Super BIT1»–ը 100 ՄԲ  ինտերնետ է ապահովում  օրական 200 դրամով ։Super BIT30–ը օրական 100 ՄԲ ծավալով ինտերնետ է ապահովում  ամսական 5 հազար դրամով։
 
Ռոումինգի ավելի մատչելի ամառային սակագներ VivaCell-MTS–ից
 
VivaCell-MTS ընկերությունն առաջարկում է բաժանորդներին օգտվել ամառային ժամանակահատվածի ռոումինգի ավելի մատչելի սակագներից։ Այսպես, այս տարվա հունիսի 16–ից սեպտեմբերի 16–ը Վրաստանում, Ավստրիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում և Ֆրանսիայում ռոումինգի գոտում գտնվող բաժանորդները կարող են զանգեր ստանալ և զանգահարել Հայաստան` օգտվելով «Զանգ Հայաստան» ծառայությունից` 1 րոպեի դիմաց 55 դրամ սակագնով։

VivaCell-MTS–ն առաջարկում է փող փոխանցել ՄոբիԴրամ–ի միջոցով
 
VivaCell-MTS–ն առաջարկում է օգտվել ՄոբիԴրամի ծառայությունների փաթեթից, որը թույլ է տալիս ակնթարթային դրամական փոխանցումներ իրականացնել ցանկացած ժամանակ։  Ծառայությունից կարելի է օգտվել ցանկացած հեռախոսից, առանց Ինտերնետի և հավելյալ ծրագրերի բեռնման 30 դրամով։ Փոխանցումներն իրականացվում են միայն բջջային ցանցում, պայմանով, որ երկու բաժանորդներն էլ ՄոբիԴրամի հաճախորդներ են։ ՄոբիԴրամի հաճախորդները կարող են նաև կանխիկացնել իրենց հաշվին առկա գումարը։
 
Անսահմանափակ շփման հնարավորություն ցանցում` «Բարբառ» ՍՓ բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ «Բարբառ» սակագնային պլանի շրջանակներում կարելի է 37497 եւ 37447 ցանցերի բաժանորդներին զանգահարել նախկին 42 դրամ/րոպեի փոխարեն 17 դրամ/րոպե սակագնով:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է  «ՄՏՍ կոնեկտ LTE» նոև հետվճարային սակագնային պլանները
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ միանալով «ՄՏՍ կոնեկտ LTE» հետվճարային սակագնային պլաններից մեկին` կարելի է վճարել միայն ֆիքսված ամսավճար և օգտվել անսահմանափակ ինտերնետից:

Առնվազն 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ LTE» USB մոդեմը տրամադրվում է անվճար:

Միանալով «ՄՏՍ կոնեկտ LTE» հետվճարային սակագնային պլաններից մեկին` բաժանորդը հնարավորություն է ստանում օգտվել անսահմանափակ ինտերնետից 4G/LTE ցանցում ամսական ֆիքսված վճարով։

Հեռախոս Orange Armenia–ից հաշիվը լիցքավորելու համար
 
Կանխավճարային համակարգի բաժանորդները, ովքեր մինչև հուլիսի 31–ը կմիանան Orange Armenia–ի ցանցին  և կլիցքավորեն հաշիվը 12 հազար դրամով, հնարավորություն կստանան 1 դրամով ձեռք բերել Alcatel 1010 բջջային հեռախոս։

Orange Armenia–ի նոր բաժանորդները, ովքեր մինչև օգոստոսի 31–ը 12 կամ 24 ամսով կբաժանորդագրվեն «Orangе Armenia»–ի Դելֆին, Թիթեռ և Պանտերա ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին` սկսած 4000 դրամից, ոչ միայն զեղչված գնով մեկ  հեռախոս ձեռք բերելու հնարավորություն կունենան, այլ նաև նվեր կստանան հավելյալ կանխավճարային SIM քարտ։

2 SIM քարտերի համար կակտիվացվի «Orange Իրար հետ» փաթեթը,  որը թույլ կտա օգտատերերին 6 ամիս շարունակ իրար հետ  խոսել անսահմանափակ և անվճար։

Ռոումինգի հատուկ «ամառային» սակագներ` Orange Armenia–ից
 
Orange Armenia–ն ռոումինգի նոր սակագներ է սահմանել ամենատարածված ուղղություններով ամառային արձակուրդների ժամանակահատվածում։ Մասնավորապես, Վրաստանում, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և Թուրքիայում գտնվող բաժանորդների մուտքային զանգերի արժեքը հունիսի 16–ից կկազմի 65 դրամ մեկ րոպե խոսակցության համար` նախկինում գործող 250 դրամի դիմաց։ Միաժամանակ, ելքային զանգերի արժեքը կմնա անփոփոխ։  
 
Տարածաշրջանային  նոր կոդեր բջջային օպերատորների համար
 
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 25–ին որոշում է ընդունել Հայաստանի երեք բջջային օպերատորներին` «ԱրմենՏել» ՓԲԸ–ին (Beeline ապրանքանիշ), «Ղ–Տելեկոմին» (VivaCell-MTS ապրանքանիշ) և FTA Telecom–ին (Orange Armenia ապրանքանիշ) տարածաշրջանային նոր կոդեր տրամադրելու վերաբերյալ։ Բջջային օպերատորներին տրամադրվել են`  +374(0) 41 - Orange Armenia, +374(0) 43 – «ԱրմենՏել», +374(0) 49 – VivaCell-MTS մարզային կոդերը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) տրամադրում է 091, 096, 099 տարածաշրջանային կոդերով համարներ և  043 նոր կոդը։ VivaCell-MTS բջջային օպերատորը տրամադրում է 077, 093, 094, 098 տարածաշրջանային կոդերով համարներ և 049 նոր կոդը։ Իսկ Orange Armenia –ն` 055 և 095 կոդերը և 041 նոր կոդը։
-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:43 14.07.2014



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video