Ucom-ի համահիմնադիրը բացահայտել է ընկերությունում առկա խնդիրների մանրամասները

Ucom-ի համահիմնադիրը բացահայտել է ընկերությունում առկա խնդիրների մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. Ucom ընկերության համահիմնադիր Հայկ Եսայանը YouTube-յան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում պատմում է ընկերությունում կատարվող իրադարձությունների, ազատման դիմում ներկայացնելու պատճառների և ընկերության ստեղծման պատմության մասին:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Հայկ Եսայանը և Ucom ընկերության ողջ ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել աշխատանքային պարտականությունները, ինչից հետո ընկերության 574 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել: Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ստեղծված իրավիճակի պատճառը հիմնադիրների և բաժնետերի միջև տարաձայնություններն են:

 «Խնդիրները երկար ժամանակ է, ինչ կան, և բավականին լուրջ տարաձայնություններ կան բաժնետերերի հետ մոտեցումների և տեսլականի շուրջ: Տարաձայնություններ կան ընկերության ռազմավարության, տեսլականի շուրջ և մեկ տարի է, ինչ փորձում եմ իմ տեսլականը բացատրել բաժնետերերին և իմ տեսլականի ուղով տանել: Ցավոք, դա լավ չի ստացվել ու չեմ կարողացել այդ տեսլականը կիսել նրանց հետ, որովհետև ունենք մոտեցումների տարբերություն։ Եվ դա բերեց այն խնդրին, որ այսօր ունենք, որ ես գնացի հրաժարականի դիմումով»,- նշել է Եսայանը:                 

«Մոտ մեկ ամիս առաջ մենք դիմեցինք բաժնետերերին՝ իրենց բաժնեմասերը վաճառելու ընկերությանը և ստացանք դրական պատասխան: Սակայն ֆինանսների ներգրավվածության հարցը լուծելուց հետո մենք ստացանք բացասական պատասխան, ինչն ինձ համար մի քիչ վիրավորական էր: Եթե պատրաստ են վաճառել, քեզ ասում են այո՝ գիտակցելով, որ դու ֆինանսի խնդիր կունենաս, չես կարողանա ձեռք բերել բաժնեմասերը, եթե այդ մտադրությամբ են ասում՝ այո, հետո ֆինանսի հարցը լուծվում է, ասում են ոչ՝ ինձ մոտ այդ մոտեցումը չկա»,- նշել է Եսայանը:

Եսայանը նշել է, որ ինքը և թիմը համարում են ամենակարևորը ընկերության զարգացման ռազմավարության պահպանումը:

«Ես հիմա պաշտոնապես ասում եմ՝ ես մեր բաժնետոմսը չեմ վաճառելու և պահելու եմ այնքան, քանի մեր տեսլականը կա: Մենք առաջարկ արեցինք 22,1 մլրդ դրամով գնել իրենց բաժնետոմսը, մյուս բաժնետերերի մասին է խոսքը»,- նշել է նա։

Համահիմնադիրը նշում է, որ իրենք ունեն հզոր թիմ և իրական ռազմավարություն:

«Մենք գնում ենք 6 տոկոս բաժնետոմսով գնելու 94 տոկոս բաժնետոմսը մյուս բաժնետերերից՝ ունենալով 100 տոկոս բաժնետոմս: Երկրորդ քայլով, 100 տոկոս բաժնետոմսից 20 տոկոս բաժնետոմսն արտոնյալ պայմաններով բաշխում ենք մեր աշխատակիցների մեջ»,- նշել է նա:

Ընդ որում նա ընդգծել է, որ գործարքի բնույթից ելնելով ՝ Եսայանները չեն, որ գնում են բաժնեմասը, այլ դա անում է Ucom ընկերությունը և ֆինանսական միջոցները ներգրավվելու են ֆինանսական հատատություններից, դա կլինեն բանկեր, բոնդեր և այլն:

Եսայանի խոսքով, հետագայում Ucom-ը մտադիր է դառնալու ոչ միայն հեռահաղորդակցական կապի օպերատոր, այլև տրամադրի հավելյալ ծառայություններ:

Ucom ընկերության ստեղծման մասին

«1999թ-ին սկսեցինք մեր առաջին փորձերը այս ոլորտում: Եվ սկսեցինք առաջին հեռախոսակապի ծառայությունները մատուցել, հետո բացեցինք առաջին ինտերնետ-կաֆեն: Այդտեղ մեզ շատ օգնեցին մեր ծնողները, ովքեր վստահեցին մեզ՝ մեր ընտանեկան ունեցվածքը գրավադրել և ֆինանսական միջոցներ ունենալով սկսել այն ամենն, ինչը սկսվեց»,- նշել է Եսայանը: 

Եսայանը նշել է, որ 2005թ.-ից իրենք սկսել են Ucom-ի պրոեկտի մասին մտածել, 2007թ-ից ռեալ սկսել են զբաղվել Ucom-ի պրոեկտով: 

«Իսկ արդեն 2009թ-ին պետք էր փոխվել, տրանսֆորմացնել, գնացինք ուրիշ մոդելով՝ օպտիկայով: Մենք այսօր ունենք այն, ինչ ունենք, և ունենք ոչ թե միայն ես ու Ալիկը, այլ մեր թիմն ունի այս հիմնարկը: Ucom-ը դա անուն չէ, որ ուղղակի կա: Մեր հզորությունն այն անձնակազմն է, որն այսօր որակյալ ծառայություններ է մատուցում»,- նշել է Եսայանը:

Համահիմնադիրը շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին, ովքեր շարունակում են ծառայություններ մատուցել, ներդրում ունենալ ընկերության զարգացման մեջ, նույնիսկ ազատման դիմում ներկայացնելուց հետո շարունակել անխափան աշխատանքը:

 «Ես շարունակում եմ պահպանել այնպես, որ ընկերությունն ունենա շարունակականություն և այն ծառայությունները, որ մենք մատուցում ենք այս բարդ ժամանակահատվածում, շարունակենք տրամադրել մեր ազգաբնակչությանը»,- նշել է Եսայանը:

Ընկերության շուրջ ստեղծված ճգնաժամի մասին

2019 թ.-ի դեկտեմբերի 27-ին ՎԵՈՆ Արմենիան, որին պատկանում է Beeline ապրանքանիշը, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ Ucom-ին բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու համար: Ավելի ուշ երկու ընկերություններն էլ պաշտոնապես հաստատեցին հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների առկայությունը:

Ինչպես ուրբաթ օրն աղբյուրը հաղորդել էր telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալին, Ucom հեռահաղորդակցական ընկերության ավելի քան 400 աշխատակից ազատման դիմում է գրել։ Պատճառն այն է, որ Ucom-ի ղեկավարների և ակցիոներների միջև հակասություններ են ծագել: Տարբեր աղբյուրների տեղեկացմամբ, հակասությունները ծագել են այն բանի ֆոնին, որ սեփականատերերը ցանկանում են Ucom-ի ղեկավարի պաշտոնում նշանակել Անդրեյ Պյատախինին, ով ներկա պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

23:23 11.04.2020



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video