Բարդ է խոսել թռիչքաձև աճի մասին առանց արհեստական բանականության․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Առանց արհեստական բանականության, նոր տեխնոլոգիական լուծումների բարդ է թռիչքաձև աճ ապահովել, հայտարարեց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Մենք արդեն պետք է մտածենք, թե ինչպես ներմուծել արհեստական բանականության գործիքները տնտեսության մեջ, հեռահաղորդակցության և ռադիոյի ոլորտ, կրթության ոլորտ։ Այս համատեքստում ֆորումները կարևոր են, որպեսզի հասկանանք դրան հասնելու ամենաարդյունավետ ուղիները»,- ասաց Հայրապետյանը։
Նա նշեց, որ չնայած տեխնոլոգիական առաջընթացին, դեռևս կա վախ նորի հարցում։
«Տեխնոլոգիական հեղափոխությունների տարբեր փուլերում այդ վախերը եղել են. դրանք նման էին այն վախերին, որոնք մենք ունենք արհեստական բանականության նկատմամբ: Բայց ես առաջարկում եմ նայել դեպի ապագա. այն երկրները, որոնք կսկսեն երկար մտածել, հետ կմնան աշխարհի զարգացումից։ Ես մտավախություն ունեմ, որ մենք արդեն ուշացել ենք։ Հետևաբար, թռիչքաձև աճի համար մենք պետք է 10 անգամ ավելի արագ որոշումներ կայացնենք»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը պարտավորվել է օգնել թվային փոխակերպման հարցում։
«Մենք դա պետք է անենք այսօր, հենց հիմա»,- ասաց Հայրապետյանը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:48 02.02.2024