Հայ ծրագրավորողները մշակել են Yerevan Events հավելված–ուղեցույցը
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ ծրագրավորողները մշակել են Yerevan Events հավելված–ուղեցույցը` նախատեսված iOS և Android պլատֆորմով գործող սմարթֆոնների և պլանշետների համար, «ԱՌԿԱ» գործակալությանը ուրբաթ տեղեկացրեցին SPRING PR–գործակալությունից։
Հաղորդագրության համաձայն` հավելվածը թույլ կտա տեղեկանալ Երևանի մշակութային և ժամանցային անցուդարձի, կինոցուցադրությունների, տարատեսակ բիզնես իրադարձությունների և երեկույթների մասին։
Yerevan Events հավելվածին արդեն միացել են կինոթատրոններ, թատրոններ և այլ մշակութային հաստատություններ։ Հավելվածը կարելի է ներբեռնել անվճար։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:50 05.12.2014