Mulberry–ի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ կներդրվի Հայաստանի ԱԺ–ում 2015թ.–ին
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ կներդրվի հայկական խորհրդարանում 2015 թվականին, չորեքշաբթի ասաց Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը խորհրդարանական մշտական հանձնաժողովներում պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում։
Ըստ նրա` 2015 թվականին բյուջետային միջոցների շրջանակում ծրագրվում է Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրում, որը բավականին արդյունավետ գործում է կառավարությունում։
«Հուսով եմ, որ 2015 թվականին այն կադապտացվի խորհրդարանի գործունեության համար, ինչը թույլ կտա իրականացնել փաստաթղթաշրջանառության առյուծի բաժինն էլեկտրոնային ձևաչափով, ինչը կթեթևացնի և կարագացնի բոլոր գործընթացները, երբ բոլոր օրինագծերը` ներառյալ ուղեկցող ողջ թղթաբանությունն ու լրացումների առաջարկները, կիրականացվեն էլեկտրոնային ձևաչափով»,– ասաց Թովմասյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:45 29.10.2014